
Նոր շրջադարձ. Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ին հարվածներ հասցնելու թույլտվության մասին լուրը

ՌԴ-ի խորքին հարվածներ հասցնելու թույլտվությունը, եթե այն ընդունվել և հասցվել է Կիևի ռեժիմին, նշանակում է լարվածության նոր փուլ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ New York Times թերթը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցիչներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ Ուկրաինային թույլատրել է օգտագործել հեռահար խոցման ամերիկյան հրթիռները՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար:
«Եթե նման որոշում իսկապես ձևակերպվել և հասցվել է Կիևի ռեժիմին, ապա, իհարկե, դա որակապես նոր լարվածություն է և նոր իրավիճակ՝ այդ հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավվածության տեսանկյունից»,- հայտարարել է Պեսկովը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում «բացարձակապես հասկանալի է» և պետք է ընկալելի լինի բոլորին:
«Այդ ազդանշանները հղվել են հավաքական Արևմուտքի կողմից, և դրանք նախագահի կողմից հնչեցվել են Սանկտ Պետերբուրգում»,-հավելել է Պեսկովը: