«Արցախում մեր զավակների հանդեպ իրագործած ցեղասպանական գործողությունների ցավը մեր սրտում է». Վեհափառ

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր հոգևորաց դասի ներկայացուցիչների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ աղոթք հղելով առ Աստված՝ 1,5 մլն անմեղ հայերի հիշատակի համար։

Լրագրողների հետ կարճատև զրույցի ընթացում Վեհափառն ասաց, որ հայ ազգն այսօր ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։

«Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակաց հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին մեր հոգևորականաց և ազգի զավակաց հետ միասին աղոթք վերառաքեցինք առ Աստված՝ հայցելով, որ տերը զորացնի մեր ժողովրդին, իր հոգու ցավը, տրտմությունն ու տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը։ Եվ կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։ Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս հայրենաշինության իր առաքելության նվիրական ճանապարհին։ Տիրոջ սերն ու ողորմությունն այսօր և միշտ ուղեկից լինի ազգիս հայոց»,- նշեց Ամենայն հՀյոց կաթողիկոսը։

Լրագրողները Վեհափառից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է երեկ Երևանում Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներն այրելու քայլը, Կաթողիկոսը պատասխանեց՝ հարցազրույց չի տալիս։

Կարդացեք նաև

«Մեր ուղերձն ուղղելու ենք մեր ժողովրդին հընթացս Սուրբ պատարագի Մայր տաճարից»,- ընդգծեց Վեհափառը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս