Բաժիններ՝

Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ կարող է հանդիպում ունենալ Սաուդյան Արաբիա իր այցից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսին Սաուդյան Արաբիա կատարելիք այցից հետո, հնարավոր է, հանդիպում ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։«Ես կհանդիպեմ նրա (Պուտինի) հետ», – ասել է նա Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք այդ հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում

«Հնարավոր է, բայց ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Կարծում եմ՝ ես նրա հետ կհանդիպեմ դրանից կարճ ժամանակ անց», – ասել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը մայիսի 13-16-ը կմեկնի Մերձավոր Արևելք՝ Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930