Բաժիններ՝

Գազայում մեկ օրում 50  մարդ է զոհվել իսրայելական հարվածներից

Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ ապրիլի 23-ի լուսադեմից ի վեր Իսրայելի կողմից շարունակվող ավիահարվածների հետևանքով պաղեստինյան անկլավի տարբեր շրջաններում շուրջ 50 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 100-ից ավելին:

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Պարբերականը նաև նշում է, որ իսրայելական բանակը մի շարք ռմբակոծություններ է իրականացրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) նույնպես հայտնել է Գազայի հատվածին հասցված հարվածների մասին։

«ԻՊԲ-ն և Իսրայելի անվտանգության վարչությունը հարվածել են ահաբեկիչներին, որոնք գործում էին ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի հրամանատարական և կառավարման կենտրոնի ներսում, որը գտնվում էր նախկինում որպես «Յաֆֆա» դպրոց ծառայող տարածքում», – գրված է Telegram-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Իր հերթին Al Jazerra-ն նշում է, որ դպրոցի տարածքում ապաստանել էին տեղահանված պաղեստինցիներ: Իսկ Ալ-Թահրիր հիվանդանոցի տնօրեն դոկտոր Ահմադ ալ-Ֆարրան նշել է, որ Գազայի հատվածում երեխաները թերսնման ամենածանր փուլերն են ապրում՝ ավելացնելով, որ հղի մայրերի պատշաճ սնուցման և դեղորայքի բացակայությունը լուրջ հետևանքներ է ունենում նորածինների, հատկապես վաղաժամ ծնված երեխաների համար։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 51 305 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 117 096-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930