Թուրքիային պատկանող չորաբեռնատար նավը մայիսի 28-ին Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման, ինչի հետևանքով տուժել է երկու մարդ։ Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրանը հույս ունի սրընթաց զարգացում տեսնել ԵԱՏՄ երկրների հետ առևտրում։ Ղազախստանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը։
ԵԱՏՄ երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունել են արհեստական բանականության պատասխանատու կիրառման մասին համատեղ հայտարարություն։
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ Կոնստանցա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Կոսիլինը պերսոնա նոն գրատա է հայտարարվել, իսկ հյուպատոսությունը կփակվի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կուբայի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին կոչ է արել ներդրումներ կատարել կղզու ռազմավարական կարևորության ոլորտներում։
Հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագծի տեքստը վերջին օրերին փոփոխություններ է կրել և դեռևս համաձայնեցված չէ։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը չի քանդել այն գույքը, որն՝ ըստ Վճռաբեկ դատարանի, համարվել է ապօրինի և պետությանը վերադարձի ենթակա։ Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը, անդրադառնալով այն հրապարակումներին, թե դիտավորյալ գույքը վնասվել է։
Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում կրել է հարյուր միլիարդավոր դոլարների վնաս, ուստի փոխհատուցման հարցն առաջնային է։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին։
Թեհրանը զիջումների է հասնում ոչ թե երկխոսության միջոցով, այլ մարտի դաշտում հրթիռների օգնությամբ, քանի որ համաձայնագրից հնարավոր է շահել միայն պատերազմի պատրաստ լինելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իշխանության վարքագիծը պայմանավորվում է վախով. երկու անգամ նույն գետը չես մտնի. Արա Այվազյան
Որպեսզի Ալիևի թեկնածուն չմնա իշխանության, և իրենք այլևս չկարողանան միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, պետք է հունիսի 7-ին գնալ ընտրության:
Չինաստանի իշխանություններն աջակցություն ցույց կտան Պակիստանի միջնորդական ջանքերին՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև զինված հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։
Մենք ունենք ՊԼԱՆ Բ և Գ. մեր առաջնորդի մի խոսքով մեր էլեկտորատը կմոբիլիզացվի. Սուրեն Սուրենյանց
Ռուսաստանցի կովկասագետ, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային աջակցությանը Նիկոլ Փաշինյանին»։
Եթե դու 2-րդ ճանապարհը չունես, Ռուսաստանի հետ ինչի՞ ես թշնամանում. Գագիկ Ծառուկյան
Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրների հասցեին հնչեցրած արտահայտությունների առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվի։ Դատախազությունից NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է Քննչական կոմիտեի քննիչի կողմից վարույթ չնախաձեռնելու արձանագրության օրինականությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 29-ին հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կա էբոլա վիրուսի 906 կասկածելի դեպք, այդ թվում՝ 223 մահվան դեպք, որոնք բոլոլրն էլ հետաքննվում են։
Հիշեցնեմ՝ беспилотник առնելու տեղ կլուբնիկի ռեֆորմ էին անում. բանակը սարքել են քարոզչական մեքենա. Ռոբերտ Քոչարյան
#ՀԻՄԱ. Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ. #ՈՒՂԻՂ
Ալեն Սիմոնյան արի, սա մեր գյուղի գա՞ռ է, խաշլաման պատրա՞ստ է. Նիկոլ Փաշինյան
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին պետք չէ առիթ տալ մտածելու, որ իրենց համար ուրիշ տեղ ավելի լավ կլինի, քան միությունում։ Այս մասին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Datalex միասնական դատական տեղեկատվական կայքից։
Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում անվտանգության վերաբերյալ մնում է պարզ, հետևողական և առանց որևէ երկիմաստության: ISNA-ի հետ զրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից աջակցվող TRIPP նախագծին։
ԱՄՆ-ը քննարկում է գործողությունների տարբերակներ զանգվածային բողոքի ցույցերի դեպքում, սակայն ներխուժում չի պլանավորվում։ Վաշինգտոնն ակնկալում է, որ տնտեսական ճգնաժամը և ռեսուրսների պակասը կուժեղացնեն ճնշումը Կուբայի իշխանությունների վրա։
Հայաստանը պետք է շարժվի դեպի Եվրամիության (ԵՄ) հետ մերձեցում ոչ թե Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հաշվին, այլ իր սեփական հաշվին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Գերմանիայի կառավարությունը նախատեսում է 2026 թվականին ծախսել գրեթե 89 մլն եվրո իր լիազոր ներկայացուցիչների և համակարգողների աշխատանքի ու անձնակազմի վրա։ Այս մասին հայտնել է Focus Online լրատվական պորտալը՝ հղում կատարելով «Կանաչների» հարցմանը կառավարության տված պատասխանին։
Հաղորդվում է նաև, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է փոխանցվել ԵԱՏՄ երկրների չորս առաջնորդների հայտարարությունը։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ըստ Ուշակովի՝ հայտարարությունը հրապարակվելու է։
Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստանի» թիմը Կիրանցում են
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն հայտարարել է, որ Ռուսաստանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն։ Պատճառը նախօրեին ռուսական ԱԹՍ-ի հարվածն էր բնակելի շենքերից մեկին, ինչի հետևանքով կան վիրավորներ։
Նախարարների և Իրանի ԿԲ ղեկավարի հետ խորհրդակցությունից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ցուցումներ է տվել այլընտրանքային առևտրային միջանցքների զարգացման վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանից, և կոչ է արել արագացնել բոլոր համապատասխան համաձայնագրերի իրագործումը: