Իրանի նախագահը հրահանգել է ակտիվացնել ՌԴ-ից և հարևան այլ երկրներից ապրանքների ներմուծումը

Նախարարների և Իրանի ԿԲ ղեկավարի հետ խորհրդակցությունից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ցուցումներ է տվել այլընտրանքային առևտրային միջանցքների զարգացման վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանից, և կոչ է արել արագացնել բոլոր համապատասխան համաձայնագրերի իրագործումը:

«Նախագահն ընդգծել է որոշ անհրաժեշտ ապրանքների ներմուծումն ապահովելու նպատակով երկրի հյուսիսային նավահանգիստների ներուժն առավելագույնս օգտագործելու, այլընտրանքային առևտրային միջանցքները զարգացնելու և հարևան երկրների, այդ թվում՝ Պակիստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի հնարավորությունները ներգրավելու անհրաժեշտությունը։ Նա կոչ է արել արագացնել համապատասխան համաձայնագրերի իրագործումը», – ասած է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խորհրդակցությանը մանրամասն քննարկվել է հիմնական ապրանքների, դեղերի և երկրի համար անհրաժեշտ ռեսուրսների ներմուծման ընթացիկ իրավիճակը՝ հաշվի առնելով հարավային որոշ անցակետերում առաջացած սահմանափակումները:

Էկոնոմիկայի նախարարի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ ապրանքների ներմուծումը դյուրացնելու և ավելացնելու նպատակով հարևան երկրների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ակտիվացվել և ուժեղացվել են ցամաքային սահմանային կետերի և այլընտրանքային տրանսպորտային ուղիների զգալի մասի հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031