Բաժիններ՝

Միայն ուժի ցուցադրումը Պուտինին կստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի

Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ցանկացած հարձակողական զենք կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ, նույնիսկ եթե նման զենքերը, այդ թվում՝ հրթիռները, որոնք կարող են հարվածել Ռուսաստանի տարածքի խորքերը, չօգտագործվեն։

Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Newsmax-ին տված հարցազրույցում։

«Նախագահ Թրամփը և ամբողջ Ամերիկան ու Եվրոպան գիտեն, որ մենք ուզում ենք խաղաղություն և պատերազմի ավարտ: Բայց ռուսները հասկանում են միայն ուժը: Այնպես որ, միայն ուժեղ պատժամիջոցներ և միայն ուժեղ զենք: Մենք պատրաստ ենք գործողությունների, ուժի ցուցադրման», – ասել է Զելենսկին:

Զելենսկին նաև նշել է, որ ՌԴ նախագահին բանակցությունների սեղանի շուրջ կբերի միայն ուժի ցուցադրումը։ 

«Հիշում եմ, որ մենք ունեինք հզոր զսպման փաթեթ, նախքան նախագահ Թրամփի նախագահ դառնալը: Ես ուզում էի, որ Ամերիկան մեզ վաճառեր նման փաթեթ: Բայց դա տեղի չունեցավ: Մենք խոսել ենք նախագահ Թրամփի հետ այս բաների մասին: Ես իսկապես կցանկանայի, որ մենք ուժեղ լինեինք: Ուժի ցուցադրումը Պուտինին ստիպում է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Փաստ չէ, որ մենք ստիպված կլինենք օգտագործել այս ուժը, բայց եթե Ռուսաստանն իմանա դրա գոյության մասին, դա արդեն իսկ հզոր փաստարկ է պատերազմը դադարեցնելու համար», – ասել է Ուկրաինայի նախագահը:

Հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կիևը չպետք է ուկրաինական հարվածների թիրախ դարձնի Մոսկվան։

Իսկ հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ մեծ քանակությամբ զենքեր է տրամադրում Ուկրաինային, այդ թվում՝ Patriot համակարգեր։ Այդ զենքերի համար կվճարեն եվրոպական երկրները։ Նա նաև նշել էր, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման չհաջողվի հասնել 50 օրվա ընթացքում, ապա Միացյալ Նահանգները երկրորդային մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի նկատմամբ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս