Հնարավո՞ր է՝ ՀԷՑ կառավարման արտապատվիրակումը հանձնվի թուրքական ընկերության․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին

ՀԷՑ պետականացումից հետո ինչ-որ փուլում ընկերության կառավարման արտապատվիրակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո լրագրողներից մեկը նրանից հետաքրքրվեց՝ արդեն կա՞ արդյոք նախապես որոշված ընկերություն, և հնարավո՞ր է, որ թուրքական ընկերություն կամ անհատ ստանձնի այդ գործառույթը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան՝ նկատեց, որ մի շարք բարեկամ երկրներում գործող միջազգային առաջատար ընկերություններին արդեն այդ ուղերձը հղել են, որ կարող է նրանց հետ գործակցելու հետաքրքրություն ունենան։

«Ես անհնար եմ համարում, որ այդ գործակցության մեջ տեղի ունենա մի բան, որ մենք գնանք լուծումների, որտեղ ներգրավված են այնպիսի երկրներ, որոնց հետ ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ չունի, փակ սահմաններ ունի։

Չի՛ լինում այդպես․ Դա այնքան ակնհայտ է, որ ներքաղաքական շահարկումների համար դա շատ չծաղկող, չծլող թեմա է։ Բայց ես չեմ թաքցնի, որ այո, մենք նաև վերջին այցի ընթացքում մենք մի շարք բարեկամների համապատասխան շրջանակների ազդակ ենք տվել, որ մենք, հնարավոր է, այսպիսի թեմա ունենք, և, եթե լինի հետաքրքրություն, խնդրում եմ ասել այդ մասին»,- մանրամասնեց նա։

Կարդացեք նաև

Անդրադառնալով ՀԷՑ-ի պարբերական անջատումների մասին հնարավոր դիտավորության մասին փաշինյանական հայտարարություններին՝ լրագրողը նաև  հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս ընթացքում արդեն ի հայտ են եկել փաստեր, որ եղել է դիտավորություն, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ դա հետաքննության թեմա է։

«Պետությունը դեռևս ՀԷՑ-ի կառավարումը չի ստանձնել, ես հույս ունեմ՝ առաջիկայում դա տեղի կունենա, և երբ արդեն ժամանակավոր կառավարիչը նշանակված լինի, պետք է նրան խնդրեմ՝ այդ հարցերին օբյեկտիվ պատասխան գտնելու ուղղությամբ ջանքեր գործադրեն»,- հավելեց նա։

Պատասխանելով լրագրողի մյուս՝ «դուք ԱՄՆ-ից ստացե՞լ եք արդյոք Սյունիքի մարզով ճանապարհի մասին առաջարկ» հարցին և հստակեցմանը՝ ենթադրենք՝ ՀՀ-ն հրաժարվի այդ ճանապարհից, հնարավո՞ր են ԱՄՆ կողմից որոշակի ճնշումներ՝ պատժամիջոցների տեսքով, Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Մենք առաջարկներ ստանում ստացել ու ստանում ենք, և այդ բոլոր առաջարկների մասին դուք ուղիղ կամ անուղղակի իմանում եք։ Ասում եք՝ եթե ՀՀ-ն հրաժարվի ճանապարհից․ Հայաստանը չի՛ հրաժարվելու ճանապահից․ սա մեր օրակարգն է, մե՛նք ենք առաջարկել աշխարհին,, ասել, որ ուզում ենք սա։ Բայց ես նաև ուզում եմ ասել, որ  մենք բոլոր առաջարկները քննարկում ենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հենքի վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս