Արցախը հանձնած Փաշինյանը հրաժարվում է հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբից ստացված առաջարկները

«Ես ԵԱՀԿ ՄԽ-ից երկու առաջարկ չեմ ստացել. ես ընդհանրապես ԵԱՀԿ ՄԽ-ից ոչ մի առաջարկ չեմ ստացել: Ես դրա մասին հրապարակային խոսել եմ: Ես ստացել եմ ԵԱՀԿ ՄԽ՝ Սերժ Սարգսյանին արած առաջարկների մնացորդները: Ասում եք՝ ինչու չեք հրապարակում: Ես ԱԺ-ում ասել եմ՝ այն թուղթը, որ դուք համարում եք, որ ես որպես առաջարկ ստացել եմ, այդ թուղթը սկսվում է հետևյալ նախադասությամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները… Եվ այդ թուղթն ուղղված է ՀՀ և Ադրբեջանի նախագահներին: Ես երբեք ՀՀ նախագահ չեմ եղել: Այն թուղթը, որը հասցեագրված է ՀՀ նախագահին, չէր կարող հասցեագրված լինել ինձ»,- այսօրվա ասուլիսին ասաց Արցախն Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչու չի հրապարակում բանակցային փաստաթղթերը, պատերազմից առաջ երկու առաջարկ է ՄԽ-ից ստացել:

Նիկոլ Փաշինյանը, որը «ինչ պետք էր, դա էլ բանակցում էր» և բանակցություններ սկսում էր իր զրոյական կետից, այսօր նշեց, որ այն թուղթը, որը հետո հայտնվել է իրենց սեղանին՝ Սերժ Սարգսյանի նախագահ եղած ժամանակ բանակցությունների արդյունքն է. «Ի՞նչն է բարդ: ԵԱՀԿ ՄԽ-ն ինձ առաջարկ ունի և ինձ համարում է ՀՀ նախագա՞հ: Ես չգիտեմ՝ ում է դա հասցեագրված եղել, ոչ ինձ՝ էդ 100 տոկոսով»:

Լրագրողը նկատեց՝ 2019-ին 2 առաջարկ է եղել՝ մեկը ռուսաստանցի համանախագահի կողմից, այդ փաստաթղթերը ինչո՞ւ մինչև այս պահը չեն գաղտնազերծվում:

Փաշինյանն էլ նշեց, որ այդ փաստաթղթերը մնացած փաստաթղթերից առանձին չեն, դրանք փաթեթի մեջ են. «Երկրորդ՝ այդ փաստաթղթի բովանդակությունը ես բանավոր արդեն հրապարակել եմ, և հիմա էլ եմ հրապարակում: Նախ՝ երկու առաջարկ չի եղել, չի եղել տենց բան: Երկրորդ՝ այն փաստաթուղթը, որը դուք հիշատակում եք, սկսվում է հետևյալ նախադասությամբ՝ ՀՀ նախագահը և Ադրբեջանի նախագահը…

Կարդացեք նաև

Հիմա, մենք որ թուղթ ենք քննարկում, այնտեղ ոչ մի տեղ գրված չէ ՀՀ նախագահը և Ադրբեջանի նախագահը, գրված է Ադրբեջանի նախագահը, ՀՀ վարչապետը: Սա շատ տեխնիկական, բայց ձեր հարցի բովանդակությունը բացահայտող դետալ է: Ես քննիչ հանձնաժողովի նիստում, որ տևել է 5 ժամ, ամեն ինչ բացահայտել եմ: Հիմա մնացածը՝ այդ փաստաթղթերի բացահայտման հետ կապված… Այդ փաստաթղթերի տերը մենակ մենք չենք, նրբություններ կան, և պետք է հասկանալ նաև այդ փաստաթղթերի՝ որպես փաստաթուղթ հրապարակումը ՀՀ պետական շահերի, անվտանգության հետ կապված ռիսկ առաջացնո՞ւմ է, թե՞ ոչ: Դա շատ մանրակրկիտ աշխատանք է և այդ աշխատանքը կարվի, բայց նրբությունն այն է, որ այդ փաստաթղթերի մեջ չի լինելու բան, որը դուք չգիտեք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս