Ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Այս տարի Հայաստանն է նախագահում Եվրասիական տնտեսական միությունում։ Մասնավորապես ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է նախագահում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։ Մենք մշտապես կապի մեջ ենք շատ հարցերի, այդ թվում` երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Հայ գործընկերների հետ ԵԱՏՄ–ում աշխատանքը շատ կառուցողական է ընթանում»,- ասել է Օվերչուկը։
Երուսաղեմի «Կովերի պարտեզում» տեղի ունեցածը հայ համայնքի իրավունքների ու օրինական շահերի կոպիտ խախտում է, որն ունի գոյաբանական նշանակություն: Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Վերջին տվյալներով՝ Թայվանում ապրիլի 3-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 963 մարդ։ Նման տվյալներ է ներկայացրել Թայվանի՝ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի ներկայացուցիչը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույցի ժամանակ Ալիևը նշել է, որ, ըստ իրեն հասանելի տեղեկությունների, եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանին ռազմական աջակցությունը տրամադրելը:
Mediahub-ի հետ զրույցում «հրթիռների գործով» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը նշել է, որ, այսպես ասած, պետական գաղտնիքով պաշտպանված դատական նիստը փակելը մեկ միտում ունի՝ փորձում են այնպես անել, որ հանրությունն այդպես էլ չիմանա՝ վերջը դա ի՞նչ գործ է:
Քաղբանտարկյալների լուսանկարները՝ հանրային տրանսպորտի վրա
Բոտսվանայի նախագահը գերմանական լրատվամիջոցներին ասել է, որ երկրի ժողովուրդն այդ սահմանափակումներից ավելի կաղքատանա։ Նա ասել է, որ կենդանիների պահպանության ջանքերի պատճառով փղերի թիվը մեծապես աճել է, իսկ նրանց որսը թույլ էր տալիս զսպել այդ աճը։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցն առիթ դարձրած որոշ լրատվամիջոցներ, փորձագետներ և վերլուծաբաններ, շարունակում են իրենց սպեկուլյատիվ մեկնաբանություններն ու երևակայական ենթադրությունները: Մեկն ասում է «իբրև ինքը հասկացել էր, որ 2016թ. Սերժ Սարգսյանը հանձնում էր Արցախը», մյուսը գրում է «Ադրբեջանը հասավ որոշակի հաջողության”, մեկ այլը գրում է “ո՞վ է սադել ապրիլյան պատերազմը» և այլն:
Հայաստանի քաղաքացիներն ու համայն հայությունն այս օրերին շատ հստակ ու հատու պատասխանեցին Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, թե փնտրում է մեկին, որը կպնդեր, թե Տավուշի չորս գյուղերը հայկական են։
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կոչ է արել ահաբեկչական ճանաչել և ԵՄ երկրներում և ԱՄՆ–ում արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը (այժմ արգելված է միայն Ֆրանսիայում):
Ստոլտենբերգի լիազորությունների գործողության ժամկետը լրանում է հոկտեմբերի 1-ին։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա ներկայիս հանդիպմանը, որն անցկացվում է ՆԱՏՕ-ի 75-ամյակի առթիվ:
Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն կրկին կպայքարի Ուկրաինայի ղեկավարի պաշտոնի համար, Պորոշենկոն հայտարարել է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլին X սոցցանցի գրառումով, լուսանկարներով և տեսանյութով ամփոփել է Հարավային Կովկասի երկրներ կատարած այցերը:
Եղանակային պայմանների պատճառով փակ են Գորկու անվան զբոսայգին, «Սոկոլնիկի»-ն և «Խոդինսկոյե պոլե»-ն։
Նոր կարգով այսօր ընտրվեց նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը: Այդ պաշտոնի համար պայքարում էր երկու թեկնածու՝ ֆակուլտետի գործող դեկան Գագիկ Ղազինյանի տեղակալ Հարություն Խաչիկյանը և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան, աշխատանքային իրավունքի մասնագետ Գևորգ Պետրոսյանը:
Գազայի առողջապահության նախարարությունում հավելել են, որ «վերջին 24 ժամվա ընթացքում անկլավում զոհվել է 59 մարդ, 83-ը՝ վիրավորվել»։
«Հետևաբար ԵՊԲՀ-ն ու մյուս բուհ-երը, ՊՈԱԿ-ից վերածվելով հիմնադրամների, դադարել են պետական հիմնարկներ համարվելուց: Բուհ-երը հիմնադրամ են դարձել, որ պետությունից ավելի ազատ լինեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Լավ է՝ մեր սերունդների վզին վերջին տարիներին փաթաթած պետական պարտքը Աշոտյանի վրա չեն գրել. Մելիքյան
Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանձնված է, այլև ջախջախված. Աննա Մկրտչյան
Եթե մինչև հարցեր հնչեցնելու պրակտիկան դատարանում կանգնում էր 1-2 կարգադրիչ, ապա վերջին մի քանի նիստերին, երբ հատկապես 168.am-ի լրագրողը փորձում է ուղղել հարցեր, միանգամից նրա առջև է հայտնվում կարգադրիչների խումբը, և լրագրողը (այս նիստում՝ լրագրողները) ստիպված է լինում հարցերը հնչեցնել շատ հեռվից՝ ուղղակի բղավելով:
Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Իրանական տելեգրամյան ալիքները, հղում կատարելով ամերիկյան տեղեկատվության վրա, գրում են, որ առաջիկա 48 ժամի ընթացքում Իրանը հիբրիդային պատժիչ գործողություն կձեռնարկի՝ ի պատասխան Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակման։
Մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար։
Դատավորը հետ վերադարձրեց հանրային մեղադրողի միջնորդությունը 905 միլիոն գույքային վնասի մասով
«Հայաստանը երբևէ այսքան բարձր սուբյեկտայնություն չի ունեցել, որքան հիմա, երբ Հայաստանի հետ հաշվի են նստում և՛ Արևմուտքը, և՛ Միացյալ Նահագները, շատ ու շատ ռազմական, ռազմավարական հարցեր են քննարկում»,- այսպես բնութագրեց Հայաստանի սուբյեկտայնությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ Հայաստանը չպետք է իր հույսը դնի ԱՄՆ-ի վրա՝ հիշելով, թե այդ երկիրն ինչպես է լքել իր դաշնակիցներին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանն ու Մոսկվան այժմ խոսում են տարբեր լեզուներով, և որ Երևանի հիմնական գործընկերները ԵՄ-ն և ԱՄՆ-ն են:
Երեկ սոցիալական ցանցում Ապրիլյան պատերազմի և այդ ճակատամարտում հայկական կողմի հաղթանակի մասին գրառումներ էին արվում: 8 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որն ընդունված է ասել «քառօրյա պատերազմ»:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին։
Զախարովան՝ ՀՀ-ում ՆԱՏՕ-ի առաքելության տեղակայման հետևանքների մասին
Եթե Հայաստանը ընտրություն է կատարում, ուրեմն պետք է պատասխանատվություն ստանձնի. Զախարովա