Փարիզում գտնվելու ընթացքում պետքարտուղար Բլինքենն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է հարավկովկասյան զարգացումները։
Քանի դեռ մենք միամիտ ենք ու անմիաբան, իսկ մեր քաղաքական դաշտում անպատիժ են դավաճանները, հետևաբար բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները մեզ օգտագործելու են իրենց շահերի համար ու վերջում թողնեն բախտի քմայաճույքին
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էն փաստը, որ, ըստ սոցհարցումների, էսօր Նիկոլն ունի իր իշխանության պատմական մինիմում ռեյտինգը, դա նորմալ է, անձամբ ինձ՝ ընդհնարպաես չզարմացրեց, լրիվ տրամաբանության մեջ է, որ նրա դրական վարկանիշը 8 տոկոս է, իսկ անտիռեյտինգը 47, 1։ Սա բնական ռեակցիա է, որ երկրի կառավարումը բոլոր բնագավառներում տապալածը պետք է հանրության […]
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շարունակվող բռնությունը կարող է խաթարել տեւական ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ունեցած առաջընթացը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 1-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցերի՝ Տավուշի գյուղերի հանձման վերաբերյալ արված […]
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների հակառուսական քայլերը տագնապ են առաջացրել գործարար շրջանակներում: Եվ անգամ իշխանական ու իշխանամերձ գործարարներն այս ամենից լավ հոտ չեն առնում։ Մեզ ասացին, որ այս շրջանակն արդեն Մոսկվայից ուղերձներ է ստացել, որ առաջիկայում պատժամիջոցներ են կիրառվելու Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած գործարարների նկատմամբ: Ասենք, բացի Լարսում քաշքշուկներից ու արգելքներից, նրանց արտադրանքի առաջ […]
Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 14:00-ին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը կնոջ հետ Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է, ապա կալանավորվել` լրտեսության մեղադրանքով։ Թե ինչու է Գալստյանը որոշել Արցախը դատարկվելուց միայն յոթ ամիս անց վերադառնալ Հայաստան, հարազատներին մանրամասներ հայտնի չեն։ Մեզ պատմեցին, որ ի սկզբանե Սարգիս Գալստյանին և կնոջը հարազատները խնդրել-հորդորել են՝ չմնալ […]
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը զանգահարել է Իլհամ Ալիեւին, ապրիլի 5-ի եռակողմ հայտնի հանդիպման շեմին:
Հայրենիքը հակադրության մեջ է դրվում ոչ միայն պետության, այլև ամենայնի հետ, ինչը մարդկանց համար հասցեական է, ու նրանց առաջարկվում է ընտրություն կատարել մոտավորապես նման երկընտրանքներում՝ «Հայրենի՞ք, թե/կամ բնակարան», «Հայրենի՞ք, թե/կամ ավտոմեքենա», «Հայրենի՞ք, թե/կամ երջանկություն»։ Քարոզչության թաքնված ուղերձն այն է, որ բոլոր այս երկընտրանքներում պետք է ընտրել այն, ինչը միայն անհատապես է իրենց պատկանում։
Անցած շաբաթ հարձակման են ենթարկվել նաև Հայիթիի երկու համալսարաններ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել է գրոհները երկրի մայրաքաղաք Պորտ օ Պրենսի կրթական հաստատությունների վրա:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ամրապնդել է պաշտպանությունը ճակատներն և պատրաստ է ցանկացած սցենարի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարիի խոսքերը։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն է:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական աստղաբաշխական դրամաշնորհն է տրամադրել «Կոնցեպտ իվենթս» ՍՊԸ-ին: 48 միլիոն 916 200 դրամով այս ընկերությանն է վստահվել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի նախապատրաստական միջոցառումներն ու եզրափակիչ փուլի անցկացումը 1400 մասնակցի համար: Ի դեպ, ԿԳՄՍ նախարարության կողմից այս ընկերությանը տրվող դրամաշնորհները կրում են պարբերական բնույթ. «Կոնցեպտ իվենթս»-ն այս […]
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
Նիկոլ Փաշինյանի ապրիլի 4-ի որոշմամբ՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում:
«Չկա նման բան։ Աշխատում եմ շատ սերտ միջազգային տարբեր բարձրաստիճան գործընկերների հետ։ Ես նրանցից որևէ մեկից չեմ լսել նախադասություն, թե Տավուշի այդ տարածքները մերը չեն և պետք է հանձնվեն, հետևապես, կարծում եմ, որ այս հարցում ևս գործ ունենք Փաշինյան-Ալիևի պայմանավորվածության հետ»,- նկատեց Թովմասյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանը միակողմանորեն գնում է ոչ թե սահմանազատման և սահմանագծման, այլ ուղիղ հող հանձնելու։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Շվեդիայի, Ֆինլանդիայի և Լիտվայի մայրաքաղաքներում։ Համապատասխան գործուղման մասին Նիկոլ Փաշինյանի ապրիլի 4-ի որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումից Հայաստանի իշխանությունները մեծ սպասելիքներ են ձևավորել։ Հիմա էլ դրանով են ուզում շեղել հասարակության ուշադրությունը եղած խնդիրներից։ Տիեզերական իրադարձություն են սարքել, կեղծ սպասելիքներ են փորձում առաջացնել, կարծես դրանից հետո հայտնվելու ենք հեքիաթների աշխարհում, այլևս չեն լինելու այն լրջագույն խնդիրները, որոնց մեջ ներքաշել են երկիրը։
Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը․ այն հարված կհասցնի չեզոքության մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար։
Բայց գործով սա վերջին հետաձգումը չէր, և դեկտեմբերի 5-ին այն ևս մեկ անգամ հետաձգվեց. այս անգամ փոխվել էր գործով զեկուցողը: Արթուր Վաղարշյանը 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ հրաժարվել էր այս գործի քննությունից, և գործող նոր զեկուցող էր նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը, իսկ գործի դատաքննությունը նշանակվել էր 2024թ. թվականի հունվարի 9-ին:
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ևս մեկ անգամ հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ստոլտենբերգի խոսքերը։
Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը շնորհավորել է DRDO-ին և Զինված ուժերին հաջող փորձարկման համար և հայտարարել, որ «հրթիռի հաջող մշակումն ու շահագործումը կամրապնդեն Հնդկաստանի զինված ուժերը»:
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրներն Ուկրաինայում համատեղ առաքելություն են ստեղծել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի խոսքերը՝ Բրյուսելում ունեցած ելույթից։
Այսօրվա կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է կենցաղային հարցերում ինչ-որ ստանդարտների մասին: Օրինակ, ըստ նրա, ստանդարտը պետք է հստակ լինի՝ ո՞րն է այն գիծը, որից հետո կառավարությունը պետք է միջամտի և երեխայի լավագույն շահից ելնելով՝ նրան պաշտպանի այն ընտանիքից, որում նա գտնվում է:
Վրաստանի կառավարությունը մերժել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Լիտվա աշխատանքային այց կատարելու հարցում: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության կայքին։
Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
Մինչդեռ Վաշինգտոնում կարծում են, որ պաղեստինյան հայտը քննարկելուց առաջ անհրաժեշտ է, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները հաշտության համաձայնագիր կնքեն։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտնում՝ մեղադրելով դրանում վերջինիս վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ Ուսամա Համդանի խոսքերը՝ Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսից։
Վաղը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-դեր Լայեն հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի վերաբերյալ, բնականաբար, հաղորդագրություններ են տարածել թե ադրբեջանական, թե ամերիկյան կողմերը։