Ստանիսլավ Զասն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծանր մնալ:
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին բոլոր ուղղություններով. Սերգեյ Լավրով
2022 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է ամբողջ 2021 թվականին երկրների միջև առևտրի ծավալը՝ կազմելով ավելի քան 4 միլիարդ դոլար:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում եւ 15-րդ լիագումար նիստում:
Այս մասին Բայրամովը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Տարեսկզբին Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, Մոսկվան պատրաստ է աջակցել կողմերին»,- այս մասին մանրամասներ է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա «3+3» ձևաչափով հանդիպմանը:
«Մոսկվան շահագրգիռ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդուղիների բացմանն ու խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- այսօր Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա հավելել է, որ Բայդենի վարչակազմն «ազնվորեն խոսելու է» ինչպես Իսրայելի նոր կառավարության, այնպես էլ պաղեստինցիների հետ, որոնց առաջնորդները, նրա խոսքով, պետք է ձեռնպահ մնան լարվածության սրումից:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
Ջեյհուն Բայրամովը այցի շրջանակներում հանդիպում է ունենալու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հրատարակության համաձայն՝ նա անձնավորում է իր ժողովրդի տոկունությունը և «դարձել է լիբերալ ժողովրդավարության դրոշակակիրը»։
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ծովով տեղափոխվող ռուսական նավթի գնի վերին շեմի հետ կապված ԵՄ սահմանափակումը: Այսուհետ Եվրամիության երկրները ռուսական նավթի մեկ բարելի դիմաց կվճարեն 60 դոլարից ոչ ավելի:
Իրանում ցուցարարները կոչ են արել երկուշաբթի օրվանից եռօրյա գործադուլ սկսել: Նրանք ցանկանում են ուժեղացնել ճնշումն իշխանությունների վրա այն բանից հետո, երբ Իրանի գլխավոր դատախազ Ջաֆար Մոնթազերին հայտարարեց, որ բարքերի ոստիկանությունը լուծարվել է:
Եթե երկիրը նախկինում որոշ նյութեր, օրինակ՝ ալյումին, պլատին, պալադիում և ռոդիում ներմուծում էր Ռուսաստանից, ապա այժմ ստիպված է այլընտրանքային մատակարարներ գտնել:
Թուրքիայի նախագահիխոսնակ Իբրահիմ Քալընը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը հանգեցրել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր սառը պատերազմի։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն արձագանքել է Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի՝ օրեր առաջ արած հայտարարությանը։
ՕՊԵԿ նավթային կարտելը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, և դաշնակից արդյունահանող երկրները, ներառյալ Ռուսաստանը, պետք է որոշեն, թե որքան նավթ մատակարարեն համաշխարհային տնտեսությանը Չինաստանում պահանջարկի թուլացման և Ռուսաստանի դեմ արևմտյան նոր պատժամիջոցների ազդեցության հետ կապված անորոշության ֆոնին, որոնք կարող են շուկայից հանել նավթի զգալի ծավալ, գրել է AP-ը։
Պենտագոնը ներկայացրել է նոր ռազմավարական B-21 Raider ռմբակոծիչը։ Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 2-ին, հայտնել է Northrop Grumman ընկերության մամուլի ծառայությունը։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ բանակցային գործընթացի շուրջ ՌԴ-ԱՄՆ աննախադեպ բնույթի մրցակցության ականատեսն ենք, որի ոչ մի դրվագում ԱՄՆ-ը «զենքերը» վայր չի դնում և մինչև վերջ փորձում է պահել գործընթացի նկատմամբ վերահսկողությունը։ ԱՄՆ-ը, ըստ նրա, հասկանում է, որ Մոսկվան օգտվում է արևմտյան հարթակում ցանկացած տապալումից, ուստի այդ փուլերում ավելի է ակտիվացնում իր ջանքերը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:
ԱՀ բնապահպանության կոմիտեն, որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը:
«Իրենք վախենում են ասել Արցախի Հանրապետություն՝ ոչ թե միջազգային հանրության արձագանքների պատճառով, այլ կոնկրետ երկու պետությունից են վախենում՝ Ադրբեջանից և Թուրքիայից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Առնվազն 200 մարդ է զոհվել Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ, իսկ պետական և մասնավոր կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 200 միլիոն դոլարի վնաս:
«Հայաստանն ու Ռուսաստանը, ըստ իս, բնական դաշնակիցներ են՝ նախևառաջ արժեքային համակարգով: Իսկ Կովկասում ովքե՞ր են մեր սպառնալիքը. Հայաստանն ունի երկու սպառնալիք՝ դա թուրք-ՆԱՏՕ-ական տանդեմն է և Ադրբեջանը»,- «Մոսկվա՞, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» համաժողովի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Ռուսաստանում վերջին մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով հիվանդ ավելի քան 1300 քաղաքացի, առողջացել է 5132 քաղաքացի:
Իրանի Բանդար Խամիր նավահանգստային քաղաքում դեկտեմբերի 3-ին թեթև երկրաշարժ է տեղի ունեցել:
Շենժենը հայտարարել է, որ այլևս չի պահանջի թեստի արդյունք՝ որոշ վայրեր մուտքի, ուղևորությունների համար, իսկ Պեկինում հանվել են թեստավորման խցիկները:
Հայրենիքում նրան հեռակա կարգով մեղադրանք են առաջադրել լրտեսության և պետական սեփականության հափշտակման համար:
Ճապոնիայում այսօրվանից մեկնարկել է էլեկտրաէներգիայի խնայողության ժամանակահատվածը: