Ռուսաստանի առևտրային գործընկերների ցանկում Թուրքիան 3-րդն է

Ռուսաստանի մաքսային ծառայությունը հրապարակել է ՌԴ-ի խոշորագույն առևտրային գործընկերների ցանկը՝ հիմնվելով 2024-ի 9 ամիսների տվյալների վրա։ Ընդհանուր առմամբ ՌԴ-ի առևտրի ծավալը հունվար-հոկտեմբեր ամսիներին կազմել է 584 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ՌԴ-ի առևտրային գործընկերների ցանկը գլխավորում է Չինաստանը, որին բաժին է ընկել ընդհանուր առևտրի 33․8%-ը։ Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 197 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որին բաժին է ընկնում առևտրաշրջանառության ծավալի 8․8%-ը կամ 51 մլրդ դոլար։

Երրորդ տեղում Թուրքիան է, որի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 48 մլրդ դոլար։ Նշենք, որ Թուրքիային բաժին է ընկնում ՌԴ-ի հետ ընդհանուր առևտրի 8․3%-ը։ Թուրքիային հաջորդում է Բեռալուսը՝ 41 մլրդ դոլար առևտրի ծավալով։

Ցանկում ներռաված են նաև Ղազախստանը, Հարավային Կորեան, Գերմանիան, Հայաստանը, Իտալիան և Ուզբեկստանը։

Տեսանյութեր

Լրահոս