Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվում են մշտադիտարկում և փաստերի հավաքագրում, որից հետո Պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
Ադրբեջանի զինուժը վաղ առավոտից թիրախավորել է Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և ականանետ: Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Հունաստանը բացասաբար է ընդունել այն փաստը, որ օգոստոսի 30-ին՝ Թուրքիայի հաղթանակի և ԶՈՒ օրը, ՆԱՏՕ դաշնակիցների ցամաքային հրամանատարությունը (LANDCOM) X (նախկինում Twitter) սոցիալական ցանցում գրառում է կատարել և շնորհավորել Թուրքիային։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն միացել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանի և Նիկոլ Մալիոտակիսի նախաձեռնությանը և օրենսդրական մի շարք փոփոխություններ առաջարկել ԱՄՆ 2024թ․ ֆիսկալ տարվա պաշտպանական հատկացումների օրինագծում։
Պրիմորիեի երկրամասում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղված մասնավոր և բազմաբնակարան շենքերի թիվը հասել է 690-ի։
Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված հումանիտար ապրանքները պահեստավորվել են Գորիսի և շրջակա համայնքների պահեստներում
Իսկ Կոլումբիայի համալսարանում Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը վկայություն կտա Ադրբեջանի կառավարության մտադրությանն առնչվող փաստերի մասին։
Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։
Ի պաշտպանություն Արցախի՝ Լիբանանի հայ համայքը վաղ առավոտից սկսել է ստորագրահավաք
Լոս Անջելեսում Ադրբեջանի դեսպանատան հարակից հրապարակը կկոչվի Արցախի հրապարակ
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նույնպես իր Telegram ալիքում հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերն ինքնաթիռային տիպի ԱԹՍ են խոցել։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ և ավերածություններ չկան։
Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի մի շարք շրջանների ղեկավարներ ու քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Գիտնականները պարզել են, որ Կենտրոնական Եվրոպայում ռադիոակտիվ վարազների հայտնվելը, որոնց միսն ուտելն արգելված էր ռադիոնուկլիդների բարձր կոնցենտրացիայի պատճառով, պայմանավորված է ոչ թե 1986 թվականի Չեռնոբիլի վթարով, ինչպես հավաստիացնում էին նախկինում, այլ 20-րդ դարի սկզբին իրականացված միջուկային զենքի փորձարկումներով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Իր հերթին Հյուսիսային Կորեայի ժողովրդական բանակը հայտարարել է, որ իր ստորաբաժանումներն անցկացրել են զորավարժություններ՝ նմանակելով մարտավարական միջուկային զենքով Հարավային Կորեայի հրամանատարական կետերին և աերոդրոմներին հարվածները։
«Այսօր հայության արժանապատվությունը փրկում է արցախցին՝ իր տոկունությամբ: Արցախցին այսօր օրինակ է ծառայում, պետք է վերցնել այդ օրինակը: Ուղղակի պետք է պատկերացնել՝ հաց չկա, երեխադ քաղցած է, ուտելու բան չես կարող տալ երեխայիդ, դա այնքան ծանր ապրում է, որ դրանից այն կողմ կարծես բան չկա, թշնամին հենց դրա վրա էլ իր հույսը դրել է, որ այնքան քաղցած կմնան, որ բոլոր դռները կբացեն, չեն նայի՝ ով է, ինչ է, բայց արցախցին հակառակն է ցույց տալիս: Եվ սա փրկում է հայերի պատիվը: Էմոցիաները վարակելու հատկանիշ ունեն, և ես շատ հույս ունեմ, որ այս մտածելակերպը, արցախցիների այս կայունությունն ու տոկունությունը կփոխանցվի նաև մեզ, և մեր ժողովուրդն այդքան անցանկալի թմբիրից կարող է արթնանալ»,- ասաց նա:
Այո՛, Սյունիքն ուղիղ կապ ունի Չինաստանի տարածքային անվտանգության հետ. Արման Աբովյան
Գաբոնի ապստամբների կողմից նշանակված առաջնորդի երդման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանի առջև։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի «Twitter»-ի էջը, Ֆրանսիայի քաղաքների և ռեգիոնների ղեկավարներն արձագանքելով Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության իշխանությունների կոչին՝ հրատապ մարդասիրական օգնություն են հավաքագրել՝ ի աջակցություն Արցախի հայերի։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է։
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ ու կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել միջանցքը հումանիտար, կոմերցիոն փոխադրումների ու ուղևորափոխադրումների համար։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի տարածած հայտարարությունում։
Վրաստանը դեռ ռեսուրսներ է ուղղում Agile Spirit-ին և ԱՄՆ-ի հետ համատեղ Noble Partner զորավարժություններին, սակայն մայիսին հրաժարվել է մասնակցել ԱՄՆ բանակի Defender 23 զորավարժություններին, որոնք անցկացվել էին եվրոպական 10 երկրներում: Արևմուտքում պնդում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը միտումնավոր խաթարում է Վրաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ, սակայն սառեցման գործընթացը երկկողմանի է։
Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք քրիստոնեական համայնքների առաջնորդներ օգոստոսի 29-ին նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խորը մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման կապակցությամբ։
«Փաշինյանը, որպես քաղաքական գործիչ և տղամարդ, որևէ խնդիր չի կարող լուծել. այն, ինչ ասել է, չի արել, ինչից հետո իրեն ասել են՝ բերանդ փակի՛ր, վե՛ր ընկիր տեղդ»,- ասաց Աբրահամյանը՝ շեշտելով, որ Փաշինյանն իր չկատարած խոստումներով, միևնույն ժամանակ՝ կատարած զիջումներով, հանձնել է Արցախի 75 տոկոսն ու Հայաստանից 150 քառակուսի կմ տարածք, դրանով հնարավորություն է ստեղծել Ադրբեջանի համար Հայաստանի ողնաշարի նկատմամբ վերահսկողություն սահմանել։
Իսպանիայում կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ, ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ քննարկել է մեկ միլիոն տոննա ռուսական հացահատիկի էժան գնով Թուրքիա մատակարարելու հարցը՝ հավելելով, որ Քաթարը պատրաստ է մասնակցել մատակարարումների ֆինանսական աջակցությանը։ Այդ մասին տեղեկացնում է «ТАСС»-ը։
Գաբոնի նախագահը տնային կալանքի տակ է այն բանից հետո, երբ զինվորականները հայտարարեցին իշխանությունը զավթելու մասին։
Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Եթե այդ ամենը չպետք է ծառայի հայ մարդուն, այսինքն՝ չնպաստի, որպեսզի մարդը նախնյաց կերպարն ունենա, ձեռք բերի, վերակերտի իրեն, այդ վերելակն ո՞ւմ է պետք, եթե, կներեք, մի շուն-շանորդու վերև պետք է հանի»,- եզրափակեց Սեդրակ Երկանյանը։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ չի ճանաչում Նիգերի ապստամբների պահանջը՝ ֆրանսիական զորքերը երկրից դուրս բերել մինչև սեպտեմբերի 3-ը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ-ի Պեորիա քաղաքում հրաձգության հետևանքով վիրավորվել է վեց մարդ, երկուսի վիճակը ծանր է։ Այդ մասին հայտնել է Իլինոյս նահանգի ոստիկանությունը։