Բաժիններ՝

Արևմուտքն աղաչում է Կիևից անհապաղ հրադադար՝ առանց նախապայմանների, հենց դա էլ Զելենսկին նախկինում կտրականապես մերժել էր. Լավրով

▫️Արևմտյան այսպես կոչված առաջնորդների մոտեցումներն անընդհատ փոխվում են և արտացոլում են նրանց բոլոր սկզբնական ծրագրերի ձախողումը, «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։ Լավրովը նաև խոսել է Կիևին արտադրական սխեմայով զենք մատակարարելու Արևմուտքի փորձի մասին։

▫️Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում կախված չեն Մերձավոր Արևելքում առկա հակամարտության մեջ արևմտյան երկրների ներգրավվածության մակարդակից։ Եթե Կիևի ռեժիմին հաճոյացող երկրները թուլանան կամ դադարեն աջակցել նրան, Ռուսաստանը դա կընկալի որպես «իրականության գիտակցում»։

▫️Եվրոպացիները մասամբ մեղավոր են Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումների համար։ Նրանք զբաղեցրել են նեոգաղութատիրական դիրքորոշում, ակտիվորեն աշխատել են Գրոսիի վրա, որպեսզի նա իր աշխատանքում ներառի ամենաերկիմաստ բացասական ձևակերպումները (ՄԱԳԱՏԷ-ի զեկույց – խմբ.)։

▫️ՌԴ–ի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական երկխոսության պայմանները դեռևս չեն հասունացել։ Մենք ողջունում ենք այն փաստը, որ, ի տարբերություն Բայդենի թիմի, Թրամփի վարչակազմը պատրաստ է երկխոսության: Սակայն այս փուլում այն դեռևս չի հասել պատշաճ մակարդակի: Ռուսաստանը ԵՄ-ի հետ ևս պատրաստ է երկխոսության, եթե վերջինը «միջազգային լկտիությունը» դադարեցնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս