Բաժիններ՝

Զելենսկին հայտարարել է, որ հույս ունի Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդիպել Թրամփի հետ

Կանադայում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չկայացած հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նրա հետ խոսելու հույս է հայտնել Հաագայում ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Այս մասին նա ասել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այո, ես պատրաստվում եմ», – հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ակնկալում է հանդիպել Թրամփի հետ դաշինքի առաջիկա գագաթնաժողովում:

«Ես չգիտեմ, թե ինչ կլինի…. Թիմերն աշխատում են, մենք պատրաստվում ենք», – հավելել է նա։Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը Հաագայում կկայանա հունիսի 24-25-ը։

Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն պետությունների և կառավարությունների մոտ 45 ղեկավարներ, արտաքին գործերի և պաշտպանության 45 նախարարներ, ինչպես նաև պատվիրակությունների մոտ 6000 անդամներ։ Զելենսկին նույնպես հունիսի 23-ի երեկոյան ժամանել է Հաագա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս