Բաժիններ՝

Իրաքի աթ-Թաջի ռազմաբազան թիրախավորվել է ԱԹՍ-ի կողմից

Անհայտ անօդաչու թռչող սարքը թիրախավորել է աթ-Թաջի ռազմական ճամբարը, սակայն մարդկային կորուստներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։

Աթ-Թաջի բազան օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից։Բաղդադի օպերատիվ գործողությունների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ուալիդ ալ-Թամիմին հունիսի 24-ի վաղ առավոտյան հայտարարել է, որ անհայտ անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Իրաքի մայրաքաղաքից հյուսիս գտնվող աթ-Թաջի ռազմական ճամբարի օբյեկտներից մեկը։

Իրաքի լրատվական գործակալությանը տված մեկնաբանությունում ալ-Թամիմին նշել է, որ հարվածը մարդկային զոհերի չի հանգեցրել։

Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման թիրախներն էին ճամբարի օդային ռադարը, էլեկտրատեխնիկայի բաժինը և վառելիքի բաքերը։

Ավելի վաղ Իրաքի կառավարությունը հայտարարել էր, որ անընդունելի է իր երկրի օդային տարածքի խախտումը և «դրա օգտագործումն Իսրայելի օկուպացիայի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության կամ նրա տարածաշրջանային հարևաններից որևէ մեկի դեմ իրականացված ռազմական հարձակումներում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս