Լեհ զինվորականները X սոցիալական ցանցում հայտնել են, որ չեն խախտել Բելառուսի օդային տարածքը։
ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործում է Լաչինի միջանցքի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար։
Միջազգային «Moody’s» վարկային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի տնտեսության աճի վերաբերյալ այս տարվա հավանականությունը բարձրացրել է։ Moody’s-ը հրապարակել է իր Global Macro Outlook 2023-24 զեկույցի օգոստոսյան համարը:
Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն դաշնային նահանգում գնացքի ուղևորներից մեկը ցանկացել է ծխել և դրա համար օգտագործել է արտակարգ արգելակման մեխանիզմը, ինչի համար նրա դեմ այժմ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վառ նկարազարդումները օգտատերերին առերեսում են այնպիսի իրավիճակների հետ, որոնց հաճախ հանդիպում են տարրական դասարանի աշակերտները՝ սկսած ճիշտ հագուստ ընտրելուց մինչև միայնակ զգալը: Մասնագետների առաջարկությունները կօգնեն հասկանալ, թե ինչպես պետք է աջակցել դպրոցականներին կոնկրետ իրավիճակում:
«Արցախի իշխանությունների հրաժարականը դեռ 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարից հետո պետք է լիներ, սակայն 3 տարի պետք եղավ, որպեսզի իշխանություններն իրենք համոզվեն, որ այլևս հնարավոր չէ նրանց պաշտոնավարումը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին, ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանն է։
«Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությամբ է ադրբեջանցիներին բերել-կանգնեցրել բարձրադիր դիրքերում՝ Սոթքում և նաև Սյունիքում՝ պատերազմի ավարտից հետո՝ գաղտնի։ Դիմադրության ռեսուրսն ամբողջությամբ սպառած այս իշխանությունը հանձնվել է արդեն։ Պատերազմն իրենց քայլերով նրանք ամեն օր բերում են մեր տան դռներին»,- ասաց Գրիգորյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շուտով հանդիպում կունենա Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ։
«Դուք ջանքեր եք գործադրում, դրանք տեսանելի են, բայց ոչ շոշափելի։ 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Մարդիկ օրվա հաց էլ չունեն։ Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ»։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում համատեղ աշխատանքն ու հացահատիկի գործարքը:
Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է վարել Սոթքի, ավելի ուշ նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետ, ԱԹՍ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը հայտարարել է 4 զոհի և 1 վիրավորի մասին։
«»Ես հասկացա, թե ինչու մենք հաղթեցինք Հայրենական մեծ պատերազմում․ անհնար է հաղթել այդպիսի տրամադրվածություն ունեցած ժողովրդին։ Մենք բացարձակապես անպարտելի էինք, և այժմ այդպիսին ենք»,-ասել է Պուտինը։
Արաբական ցեղերի աշխարհազորայինները, որոնք ապստամբել են Եփրատի արևելյան ափին քրդական կազմավորումների ներկայության դեմ, գրավել են սիրիական Դեյր էզ Զոր նահանգի Հաջին քաղաքը։ Բախումների ընթացքում 40 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
2023 թվականի օգոստոսի 23-ին Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական (2004-2007թթ․), մարդու իրավունքների պրոֆեսոր, իրավաբանների միջազգային հանձնաժողովի հանձնակատար, ՄԱԿ-ի խոշտանգումների գծով նախկին հատուկ զեկուցող (2010-2016թթ․) Խուան Մենդեսը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի խնդրանքով ներկայացրել է նախնական եզրակացություն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և միջազգային հանրության կողմից ծանրագույն ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ:
Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրոմը հույս է հայտնել, որ Թուրքիան հավանություն կտա ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցությանը։
Բաքուն արձագանքել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը իր հերթին է հիշեցրել հուլիսի 15-ին կայացած Ալիև-Փաշինյան հանդիպման մասին և պնդել, որ այդ բանակցությունների ընթացքում «համաձայնեցվել է տարբեր երթուղիներով ապրանքների առաքումը Ադրբեջանի Ղարաբաղի շրջան, ինչպես նաև Լաչինի ճանապարհի օգտագործման ակտիվացումը՝ Աղդամ -Խանքենդի ճանապարհի բացմանը զուգահեռ»։
Սպասվում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների ժամանումը Հնդկաստան։ G20-ի գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը կենսաթոշակային տարիքի բարձրացման նախագծի` Էմանուել Մակրոնի նախագահական մանդատի առանցքային բարեփոխումներից մեկի մասին ազդարարել էր հունվարին:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «X»-ի (նախկինում «Թվիթեր») իր էջում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթքի ուղղությամբ հերթական սադրանքին:
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Հակարիի կամրջի ապօրինի անցակետից առևանգված և Ադրբեջանում կալանավորված 3 հայ տղաներին և հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ:
Չինաստանի իշխանությունները նախազգուշացրել են, որ «Սաոլա»-ն կդառնա Գուանդունին պատուհասած հինգ ամենահզոր թայֆուններից մեկը 1949 թ.-ից ի վեր. դրա քամու արագությունը կգերազանցի 200 կմ/ժամը։
«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման գործում: Նրա ջանքերը վերջին շաբաթների ընթացքում, որոնց աջակցում էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որպես առաջնահերթություն կենտրոնացած էին Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի լուծման վրա:
Հայ դատի հանձնախումբը խնդրում է Սենատում արգելափակել ԱՄՆ դիվանագիտական նշանակումները, քանի դեռ ԱՄՆ վարչակազմը չի ձեռնարկել կոնկրետ գործողություններ:
Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկի՝ ներկայում 10 տանկ գտնվում է Գերմանիայում՝ վերանորոգման վերջին փուլում։ Հենց ամեն ինչ պատրաստ լինի, դրանք կուղարկվեն Ուկրաինա։
Օգոստոսի 29-ից բախումները շարունակվում են Բիշնուպուրի և Չուրաչանդպուրի շրջաններում, ինչպես նաև դրանց հարևան շրջաններում։
Ծառայության տվյալներով՝ բանտապահներին և ոստիկաններին պատանդ են վերցրել «հանցավոր խմբավորումների անդամներն»՝ ի պատասխան իրավապահների կողմից «բանտերում արգելված իրերի բռնագրավման»։
2019 թվականի ընտրություններից առաջ Զելենսկին խոստացել էր, որ չի առաջադրվելու երկրորդ ժամկետով պաշտոնավարելու համար։
Ըստ Լավրովի՝ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 76%։
Ինչպես օգոստոսի 30-ին պարզաբանել է «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, կառավարությունը պատճառներ ունի Զուրաբիշվիլիի այցերը մերժելու համար։ Մասնավորապես, նախագահի վերջին ելույթը խորհրդարանում գնահատվել է որպես «Վրաստանի եվրոպական ինտեգրման դեմ» ուղղված: