Բաժիններ՝

Իսրայելը մեղադրում է Իրանին հրադադարի խախտման մեջ, Թեհրանը հերքում է մեղադրանքները

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թեհրանին մեղադրել է հրադադարի խախտման մեջ և հայտարարել, որ հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին «ուժեղ արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտմանը՝ Թեհրանի սրտում ռեժիմի թիրախների դեմ ինտենսիվ հարվածներով»։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել է, որ Իսրայելի ուղղությամբ արձակվել է մեկ հրթիռ, որն իրենք որսացել են։

Իր հերթին, իրանական պետական ​​IRIB հեռուստաալիքը հայտնել է, որ Թեհրանը որևէ նոր հրթիռ չի արձակել Իսրայելի ուղղությամբ՝ հերքելով հրադադարի խախտման մասին պնդումները։«Իրանի կողմից օկուպացված տարածքների ուղղությամբ հրթիռ արձակելու մասին լուրը այն բանից հետո, երբ ռեժիմը հարկադրվեց հրադադարի, կեղծ է»,- նշել է հեռարձակողն իր Telegram ալիքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30