Բաժիններ՝

Զելենսկին հայտարարել է, որ ամենափորձառու մարդն է Ուկրաինան մինչև հակամարտության ավարտ տանելու համար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ երկիրը կառաջնորդի մինչև ռազմական գործողությունների ավարտը, քանի որ դրա համար ամենափորձառու մարդն է։

Այս մասին նա ասել է Sky News-ին տված հարցազրույցում։

«Ես ամենափորձառուն եմ։ Գուցե, ոչ լավագույնը, միշտ կան ավելի լավ մարդիկ, բայց ամենափորձառուն եմ», – ասել է նա։

Ընդ որում, նա նշել է, որ պատրաստ է հրաժարվել իշխանությունից ընտրությունների արդյունքներով, բայց չի նշել, թե երբ դրանք կարող են տեղի ունենալ։

Զելենսկիի նախագահական լիազորությունները պաշտոնապես լրացել են 2024 թվականի մայիսի 20-ից հետո, սակայն Կիևում չեն անցկացրել հերթական ընտրությունները, քանի որ երկրում ռազմական դրություն է հայտարարված Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս