Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները։
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը հերքել է ամուսնու՝ Վլադիսլավի հայտարարությունները՝ հայկական ծագում ունեցող գործարարներ Ռոբերտ և Լևան Միրզոյանների կողմից ընկերությունը զավթելու մասին: Այս մասին, SputnikԱրմենիայի փոխանցմամբ՝ նա հայտարարել Է Telegram-ում հրապարակած իր տեսաուղերձում։
Մարիա Զախարովայի բրիֆինգը՝ ՈՒՂԻՂ
Չեռնոգորիայի Սկուպշչինայի (խորհրդարանի) պատգամավորները 44-րդ նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ հաստատել են կառավարության մի քանի անդամների՝ երկրի վարչապետ Միլոյկո Սպայիչի նախաձեռնած փոփոխությունը։
Թայվանում փակվել են գրասենյակները, դպրոցները և զբոսաշրջային վայրերը, քանի որ կղզուն է մոտենում հզոր թայֆուն, որը Ֆիլիպիններում առնվազն 12 զոհի և 600 000 մարդու տեղահանման պատճառ է դարձել։
Ամերիկացի սենատոր, հայամետ քաղաքական գործչի համբավ ունեցող Բոբ Մենենդեսը երեքշաբթի օրը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Reuters-ը: «Ես կհրաժարվեմ Միացյալ Նահանգների սենատորի իմ պաշտոնից, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 20-ին»,- իր նամակում նշել է Մենենդեսը: Հիշեցնենք, որ Բոբ Մենենդեսն ու նրա հայազգի կինը դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել կաշառակերության գործով հարուցված […]
ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ ԱՄՆ-ին հեղափոխություն է սպասվում:
Հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո ԱՄՆ Գաղտնի ծառայությունը նրան խորհուրդ է տվել հանրահավաքներ անցկացնել բացառապես փակ հարթակներում։ Դրա մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը 2 %-ով գերազանցում է ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս մասին է վկայում Reuters/Ipsos-ի անցկացրած հարցումը։
Դոնալդ Թրամփի փաստաբանները Նյու Յորքի վերաքննիչ դատարանից խնդրել են չեղարկել 454 միլիոն դոլարի տուգանքի վճիռը քաղաքացիական խարդախության գործով՝ պնդելով, որ դրամական պատիժը հակասահմանադրական է և որ գործի մեծ մասը պետք է արգելված լիներ։
ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդն օրերս Հայաստանի վերաբերյալ երկու որոշում ընդունեց, որոնք ՀՀ արևմտամետ շրջանակներում հերթական էյֆորիկ տրամադրությունների պատճառ են դարձել։
Կուզեք անունը դրեք «Խաղաղության պայմանագիր» կուզեք դրեք «Արժանապատիվ խաղաղություն» չկա և չի լինելու: Որքան երկար վախենաք, եթե չլինի «խաղաղության պայմանագիր» ապա կլինի «պատերազմ» շանտաժ-մանիպուլյացիայից և չթոթափեք այդ սինդրոմը, այդքան սննկանալու ու մաշվելու ենք նույնիսկ առանց պատերազմի: Կա՞ պատերազմի վտանգ, այո կա: Կա՞ դրան դիմակայելու և վերջապես դա թույլ չտալու ռեսուրս, ուժ, միտք, գործիքակազմ, այո միանշանակ կա: Օգտագործվում է դա՞, միանշանակ ոչ, որովհետև պսևդոիրականությամբ և շանտաժային մանիպուլյացիայով իշխանություն են պահում և ապահովում հեծանիվ քշելու հնարավորթյունը և ոչ մի դեպքում գործ անելու պարտավորությունը:
«Պատերազմը թևակոխել է մեկ այլ փուլ: Ադրբեջանի պահանջները շարունակվեցին և Ադրբեջանի ամեն փոքր պահանջը կատարելուց հետո ավելի մեծ պահանջներ դրվեցին: Այդպես էլ պետք է լիներ, Ադրբեջանը բավականին երկար էր սպասել նման հնարավորության, և, բնականաբար, բաց չէր թողնելու դա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Մինչ այդ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն էր հայտնել Ղազախստանին՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում հաջող նախագահության համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկաբնակ քաղաքագետ, միջազգայնագետ Աղասի Ենոքյանն է։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԶՈՒ գլխավոր շտաբի նիստում զինվորականների հետ քննարկել է առաջնագծից այն կողմ հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է Զելենսկին Telegram-ում։
Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հարցումների համաձայն՝ ուկրաինացիների 32 տոկոսը պատրաստ է տարածքային զիջումների խաղաղության դիմաց։ Նախորդ հարցումների համեմատ նրանց թիվը զգալիորեն աճել է։ Մասնավորապես 2023 թվականի հարցումներով Ռուսաստանին տարածքների զիջմանը պատրաստ էր հարցվածների 19 տոկոսը։
«Դա այս իշխանության համար ծանր փոխզիջում չէ: Դա Հայաստանի այս իշխանության համար թեթև զիջում է՝ ասելու են, որ տվեցին ոչ թե ռուսին, այլ երրորդ կողմին։ Արևմուտքն արդեն հոգնել է՝ Հայաստանին ասել, որ Արևմուտք գնալու ճանապարհն անցնում է Թուրքիայի դռնով»,- ասաց Արման Աբովյանը։
Պետդումայի պատգամավորները երրորդ և վերջին ընթերցմամբ քվեարկեցին փոփոխությունների փաթեթի օգտին, որը թույլ է տալիս ցանկացած օտարերկրյա կազմակերպություն «անցանկալի» ճանաչել Ռուսաստանում։ Նման կառույցների հետ համագործակցությունը կհանգեցնի տուգանքի կամ ազատազրկման ինչպես Ռուսաստանում ապրողների, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այդ մասին տեղեկացնում է «BBC»-ին։
Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը դիմել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ Երևանի օդանավակայանում ռուսների նկատմամբ խտրականության դեպքերի առնչությամբ։
ՍՄՆ-ի Գործող նախագահ Ջո Բայդենը հուլիսի 24-ին ուղերձով կդիմի ժողովրդին՝ խոսելով ընտրապայքարից դուրս գալու իր որոշման կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։ «Նախագահ Բայդենը չորեքշաբթի պետք է ելույթ ունենա իր վերընտրվելու արշավը դադարեցնելու իր որոշման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կոնգրեսականների երկկուսակցական խումբը կհետաքննի ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անհաջող մահափորձը, հետաքննությունը կղեկավարեն յոթ հանրապետականներ և վեց դեմոկրատներ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և փոքրամասնության առաջնորդ Հեքիմ Ջեֆրիսի համատեղ հայտարարության մեջ։
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի հայկական եկեղեցուն նվիրաբերել են Սբ․ Գրիգոր Լուսավորչի մասունքը:
ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը, որը պատասխանատու էր Թրամփի դեմ մահափորձի ժամանակ անվտանգության համար, հրաժարական է տվել:
Հիմա երեւի Փաշինյանն ու խմբակը նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր են ուզում։
Հայաստանի արտաքին գերատեսչությունը «պատմական» է որակել Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ԵՄ որոշումները Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Թեման, ինչպես և սպասելի էր, իշխանամերձ շրջանակներն արագորեն փաթեթավորեցին նոր ձեռքբերումների անվան տակ։
Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը, ինչը վկայում է Հնդկաստանի խորհրդարան ֆինանսների նախարարության ներկայացրած տնտեսական տեղեկանքը։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Մոսկվան «սև ցուցակում» ներառել է բրիտանական փորձագիտական հանրության ևս 15 ներկայացուցիչների, ռազմարդյունաբերական համալիրի և անվտանգության ոլորտի մասնավոր ընկերությունների ղեկավարների, նրանց այլևս արգելված է մուտք գործել ՌԴ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Հուլիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանն ու Վահան Կոստանյանն ընդունել են ամերիկյան հուդայա-քրիստոնեական «Save Armenia» միության պատվիրակության անդամներին։ Պատվիրակության կազմում ընդգրկվել էին ԱՄՆ ավետարանական համայնքի բարձրաստիճան ղեկավարներ և Վաշինգտոնում գործող հասարակական կազմակերպությունների փորձագետներ:
Հուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակության անդամներ Կիպրիան Իոն Լոնիտային և Ջորջ Ալեքսանդրու Լեպադատուին՝ ուղեկցությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։