Բաժիններ՝

Լոս Անջելեսում հրշեջները 31 բանվորի են փրկել փլուզված թունելից

Լոս Անջելեսում հրշեջները 31 բանվորի են փրկել փլուզված թունելիցԱրտակարգ ծառայությունները Լոս Անջելեսի Ուիլմինգթոնի շրջանում փլուզված թունելից տարհանել են բոլոր բանվորներին:

Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը:«31 մարդ՝ բոլոր բանվորները, բարեհաջող դուրս են բերվել թունելից՝ ողջ և անվնաս: Ոչ մի անհետ կորած չկա», – ասված է հրշեջ ծառայության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Բանվորների փրկվելու մասին հայտնել է նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը:

«Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հենց նոր հայտնեց, որ Ուիլմինգթոնի թունելում արգելափակված մնացած բոլոր բանվորները ներկայումս փրկվել են», – գրել է Բասն X սոցիալական հարթակի իր էջում:

Թունելը փլուզվել էր հուլիսի 9-ին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 20:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031