
Չեխիան արգելել է պետական մարմիններում չինական DeepSeek արհեստական բանականության հարթակի կիրառումը

Չեխիան կիբերանվտանգության նկատառումներից ելնելով արգելել է պետական կառավարման մարմիններում արհեստական բանականության հիման վրա աշխատող չինական DeepSeek ստարտափի որևէ արտադրանքի օգտագործումը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտնել է, որ նման որոշում է կայացվել կիբերանվտանգության հարցերով ազգային ընկերության կողմից ստացված նախազգուշացումից հետո։
Մասնավորապես նշվել է, որ կա վտանգ՝ չարտոնված հասանելիություն ստանալու օգտատերերի տվյալներին, քանի որ DeepSeek-ը պատրատվորված է համագործակցել Չինաստանի իշխանությունների հետ։ Ավելի վաղ օգտատերերի տվյալները պաշտպանելու նպատակով նման քայլի էին գնացել մի շարք այլ երկրներ, մասնավորապես Իտալիան ու Ավստրալիան։Չեխիայի կառավարությունը վերջին տարիներին փորձում է հեռու դիրքավորվել չինական տեխնոլոգիաներից։
2018 թվականին այն դադարել էր օգտագործել Huawei և ZTE հեռահաղորդակցման ընկերությունների կողմից արտադրված սարքավորումները և ծրագրային ապահովումները՝ նշելով, որ դրանք անվտանգային սպառնալիքներ են պարունակում։
DeepSeek-ը հիմնադրվել է 2023 թվականին Չինաստանի Հանճոու քաղաքում։ Նույն տարվա վերջին ընկերությունը թողարկեց արհեստական բանականության իր առաջին մոդելը։