Բաժիններ՝

Գազայում իսրայելական նոր հարվածները 50-ից ավելի պաղեստինցու կյանք են խլել

Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված ավիահարվածներից, ըստ Գազայի առողջապահական իշխանությունների, հուլիսի 10-ի լուսաբացից ի վեր 55 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

15 մարդ, այդ թվում՝ 8 երեխա, զոհվել են Դեյր ալ-Բալահ քաղաքում սննդի բաշխման կենտրոնի մոտ հավաքված ամբոխի թիրախավորման հետանքով։ Իր հերթին, Իսրայելի բանակը հայտարարել է Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի դիպուկահարի կրակոցից 3 զինվորի վիրավորման մասին. նրանցից երկուսի վիճակը ծանր է:

ՀԱՄԱՍ-ը վերահաստատել է իր շարունակական ինտենսիվ ջանքերը՝ բանակցությունների հերթական փուլի հաջողությունն ապահովելու համար՝ ձգտելով հասնել համապարփակ համաձայնության: 

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է Իսրայելի հետ համաձայնության մասին, ըստ որի պետք է ընդլայնվի մարդասիրական մուտքը Գազայի հատված, և պետք է բացվեն նոր անցումներ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այս կամ հաջորդ շաբաթ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիր կնքելու հավանականությունը բավական մեծ է: 

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր պաղեստինյան անկլավում տեղի ունեցած ագրեսիայի զոհերի թիվը հասել է 57 680-ի, վիրավորներինը՝ 137 409-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031