Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի վերակառուցման եվրոպական հիմնադրամի ստեղծման մասին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է Ուկրաինայի վերակառուցման եվրոպական հիմնադրամի ստեղծման մասին։ 

«Ես պատրաստ եմ հայտարարել Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ Ուկրաինայի վերականգնման եվրոպական հիմնադրամի ստեղծման մասին։ Դրամաշնորհներն ու վարկային երաշխիքները, որոնք ստորագրել ենք այսօր, պետք է Ուկրաինա ներգրավեն մինչև 10 մլրդ եվրոյի մասնավոր ներդրումներ»,-Հռոմում Ուկրաինայի դոնորների համաժողովի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։Նա դիմել է եվրոպական բիզնեսներին՝ կոչ անելով «ներդրումներ անել Ուկրաինայում այսօր»։

«Սա սոլիադարություն է գործողության մեջ։ Ուկրաինան ամեն օր ավելի մոտ է շարժվում Եվրամիությանը՝ էներգետիկայի, կրթության, շարժունակության, մշակույթի տեսանկյուններից։ Եվրոպան կանգնած է Ուկրաինայի կողքին՝ այսօր և վաղը»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովը հայտնել է նաև Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի մակրոֆինանսական նոր օգնության հատկացման մասին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031