The Hill-ը հայտնել է, որ երկու նախագահները այս ամսվա սկզբին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են բրազիլական ապրանքների վրա ԱՄՆ մաքսատուրքերը։ Բրազիլիայի նախագահը նաև խնդրել է Թրամփին վերացնել իր կողմից սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը։
Բուենոս Այրեսը երկար ժամանակ համարվում էր ուլտրալիբերալների հիմնական մրցակիցների՝ նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների «Հայրենիքի ուժը» ձախ կենտրոնամետ կոալիցիայի հենասյունը:
Բելառուսի տարածքից մաքսանենգ ծխախոտ տեղափոխող օդապարիկների պատճառով նախորդ շաբաթ մի քանի անգամ խախտվել է Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը, ինչի հետևանքով տուժել է մոտ 30 հազար ուղևոր և 170 թռիչք։
Վրաստանը նաև խորը մտահոգություն է հայտնում նիստին հրավիրելու որոշման վերաբերյալ այն անձանց, որոնք մասնակցել կամ աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու և օրինական ժողովրդավարական ինստիտուտները խաթարելու փորձերին։
Արքայազն Էնդրյուն համաձայն է լքել թագավորական «Royal Lodge» առանձնատունը միայն այն պայմանով, որ իրեն և իր նախկին կնոջը՝ Սառա Ֆերգյուսոնին, տրամադրվի երկու տուն:
Le Parisien պարբերականի տվյալներով, որ կասկածյալներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 25-ի երեկոյան՝ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Ալժիր։ Մյուսը ձերբակալվել է կարճ ժամանակ անց Փարիզի արվարձաններից մեկում
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է առաջիկա ընտրություններում դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին:
ԱՄՆ նախագահի ժամանման կապակցությամբ հազարավոր ոստիկաններ են կենտրոնացել մայրաքաղաք Տոկիոյում։
Կատարվածի հետևանքով Լիտվան փակել է Բելառուսի հետ ցամաքային սահմանը։ Դրա բացման հետ կապված որոշում պետք է ընդունի երկրի Ազգային անվտանգության հանձնաժողովը։
Նա ասել է, որ ԱՄՆ-ն անընդհատ հրթիռների փորձարկումներ է անում և իր կարծիքով Պուտինի համար տեղին չէ նման հայտարարություններ անելը։
Չնայած հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն այս շաբաթ կմեկնի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը կապված են դարավոր պատմությամբ, ժողովուրդները սերտորեն միահյուսված են և կիսում են նույն հոգևոր և բարոյական արժեքները, որոնք կազմում են երկու երկրների հասարակության հիմքը։
Սա է հին և նոր աշխարհակարգն ու նրա «ջունգլիի կանոնները»։
Ուրալօղլուի խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու ներուժի լիարժեք օգտագործման միջոցառումների հետ մեկտեղ, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ նոր երթուղի բացելու համար
Իսպանիայի հարավային Սևիլիա քաղաքում կիրակի օրը բողոքի ցույցեր են տեղի ունեցել, քանի որ հասարակական վրդովմունքն աճում է այն սխալների պատճառով, որոնք հանգեցրել են նրան, որ հարյուրավոր կանայք չեն ստացել կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությունների արդյունքները, հայտնում է AFP-ն։
Իսրայելի օրենսդրական հարցերով նախարարական կոմիտեն հետաձգել է այն օրինագծի հաստատումը, որը թույլ կտար օրենսդիրներին դադարեցնել վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ ընթացող քրեական գործը, չնայած լրատվամիջոցների հաղորդումներին, որ այն ստացել է արդարադատության նախարար Յարիվ Լևինի աջակցությունը, հաղորդում է Times of Israel-ը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը ճարտարապետ Միքայել Մկրտչյանը և երաժիշտ, դիրիժոր Վահե Բեգոյանն են:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում տարածքային հարցը քննարկվում է տարբեր ձևաչափերով, և Ռուսաստանի նախագահը այն քննարկել է նաև այլ ղեկավարների հետ։
Լիբանանի առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ Իսրայելի կողմից երկրի հարավում և արևելքում մեքենաների վրա կատարված հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել:
Մալայզիայում երկօրյա բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակություններին հաջողվել է մշակել առևտրային անհամաձայնությունների լուծման շրջանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև հաջորդ շաբաթ կայանալիք անձնական հանդիպման ժամանակ քննարկելու համար, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 27-ին պաշտոնական այցով կայցելի Անկարա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Բուրհանեդդին Դուրանը։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Հարավային Կովկասում ներկայիս աշխարհաքաղաքական վերադասավորումների ու արտաքին խաղացողների ձգտումների ու դիրքավորման ֆոնին բնական է, որ Հայաստանը ձգտում է եվրասիական ուղղությամբ դիրքավորվել այնպես, ինչպես Ղազախստանը, ինչպես նաև թուրքական ազդեցությամբ ուղղությամբ դիրքավորվել այնպես, ինչպես Ղազախստանը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը «փաստացիորեն չի քննարկվում»՝ իր չինացի գործընկերների հետ «շատ լավ» առևտրային բանակցություններից հետո։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի ռուսաստանյան ակտիվների բռնագրավման ցանկացած փորձի, հաղորդում է «Коммерсант»-ը՝ վկայակոչելով նրա հարցազրույցը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի պատրաստակամության մասին՝ շարունակել հակամարտությունը ևս երկու-երեք տարի, The Sunday Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ Իսրայելը՝ որպես ինքնիշխան պետություն, ինքն է որոշում իր անվտանգության քաղաքականությունը և այն, թե որ օտարերկրյա ուժերի հետ է համագործակցում, հաղորդում է Reuters-ը։
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նշել է, որ Աստծո դեմ պայքարելը անհնար է, և նա դա անողներին համարում է անհաջողակներ։
Ռուսաստանը միշտ բաց է իրավահավասար և ազնիվ գործընկերության համար բոլոր այն երկրների հետ, որոնք առաջնորդվում են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներով։
Չինաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կիրակի օրը կրկին հանդիպել են Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում՝ շարունակելու առևտրատնտեսական հարցերով բանակցությունները, հաղորդում է Սինհուա գործակալությունը։