
Յունկերը կոչ է արել վերջ դնել Եվրոպայի արեւելքի հակամարտություններին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի խորհրդաժողովի բացմանը, կոչ է արել վերջ դնել Եվրոպայի արեւելքի հակամարտություններին։
Բրյուսելում ընթանում են Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված միջոցառումներ:
«Անհրաժեշտ է, որ մենք կկարողանանք վերջ դնել այն երկկողմ հակամարտություններին, որոնք գոյություն ունեն Արեւելյան Եվրոպայի տարբեր երկրների միջեւ: Հարկավոր է, որ հակամարտությունները՝ սառեցված են դրանք, թե ոչ, ավարտվեն. Եվրոպայի մերձավոր հարեւանությամբ խաղաղություն է հարկավոր»,-հայտարարել է Յունկերը: