
Սոչիում սկսվել են Լավրովի և Փոմպեոյի բանակցությունները

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն սկսել են բանակցությունները Սոչիում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Սա երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ մեկ ամսվա ընթացքում երկրորդ հանդիպումն է եւ Փոմպեոյի՝ որպես Պետդեպարտամենտի ղեկավարի առաջին այցը Ռուսաստան:
ՌԴ ԱԳ նախարարը լիաֆորմարտ բանակցություններ կանցկացնի պետքարտուղարի հետ:
Նաեւ Սոչիում Փոմպեոյին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: