Բաժիններ՝

Մակրոնը 225 մլն եվրոյի մշակութային հիմնադրամ է հիմնել գլոբալ մեդիա-կորպորացիաներին դիմակայելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ երկրում հիմնվել է 225 մլն եվրո ծավալով նոր հիմնադրամ, որը կոչված է հովանավորել մշակութային ճյուղի, հատկապես կինո- եւ հեռուստաինդուստրիայի նախագծերը։

Ինչպես հետեւում է հանրապետության էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերի եւ մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերի համատեղ հայտարարությունից, իշխանությունները ցանկանում են հակահարված հասցնել գլոբալ անխուսափելիորեն ծավալվող մեդիա-կորպորացիաներին:

«Օպերատոր-հսկաների տոտալ գերակշռության մթնոլորտում, որոնք հաճախ խիստ ինտեգրացված են, անհրաժեշտ է համախմբվել եւ գործել միահամուռ»,-ընդգծում են նախարարները՝ ռեժիսոր Դոմինիկ Բուտոնի զեկույցի հրապարակման կապակցությամբ, որը նախազգուշացնում է  Amazon-ի, Netflix-ի եւ մյուս մեդիահսկաների պահանջներին ֆրանսիական կինո- եւ հեռուստաինդուստրիայի անխուսափելի ենթարկման մասին, եթե չփոխվի աշխատանքի ներկայիս մոդելը:

«Հանրապետության նախագահն այսօր հայտարարել է մշակութային եւ ստեղծագործական ճյուղերի համար 225 մլն եվրո գումարի ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին,-ասված է մայիսի 13-ին հրապարակված հայտարարության մեջ:-Նախարարները միջոցները բաշխելիս հատուկ ուշադրություն կհատկացնեն կինոյին եւ աուդիովիզուալ ճյուղին»:

Ընդգծվում է նաեւ, որ այդ հիմնադրամն իրենով չի փոխարինի մշակութային ճյուղի ֆինանսական աջակցության արդեն գոյություն ունեցող միջոցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս