Փոմպեոն ընդգծել է ՌԴ-ի հետ հարաբերություններում զարգացման ուղիներ գտնելու անհրաժեշտությունը
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Սոչիում Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ բանակցություններում քննարկվելու են լայն շրջանակի հարցեր, ընդ որում՝ կողմերին անհրաժեշտ կլինի հետագա զարգացման ուղիներ գտնել նույնիսկ չնայած հնարավոր տարաձայնություններին։
«Ռուսաստանում իմ հանդիպումների ընթացքում քննարկվելու են մի շարք կարեւոր թեմաներ: Դրանցից մի քանիսի շուրջ մենք կարող ենք համաձայնության գալ, մյուսների շուրջ՝ չգալ համաձայնության: Բայց երբ դա վերաբերում է ազգային շահերին, մեր պարտականությունն է՝ գտնել հետագա զարգացման ուղիներ»,-գրել է Փոմպեոն Twitter-ում:
Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի պետքարտուղարը մայիսի 14-ին Սոչիում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: