Բաժիններ՝

Greenpeace-ի ակտիվիստներն ակցիա են անցկացնում Լեհաստանի իշխող կուսակցության շենքի տանիքին

Greenpeace-ի բնապահպանները բարձրացել են Լեհաստանի «Իրավունք եւ արդարություն» (PiS) իշխող կուսակցության շենքի տանիքը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Նրանք բողոքում են այն բանի դեմ, որ Լեհաստանի էներգետիկայում մինչ այժմ ակտիվորեն ածուխ է օգտագործվում:

Greenpeace-ի մի քանի ակտիվիստներ բարձրացել են Նովոգրադսկոյ փողոցում գտնվող շենքի տանիքը եւ շենքի ճակատը գրեթե ամբողջովին փակել են սեւ գործվածքի հսկայական կտորներով, որոնց վրա «Լեհաստանն առանց ածխի 2030» մակագրություններն են: Միաժամանակ Greenpeace-ի լեհական ստորաբաժանման Twitter-ում հայտնվել է հետեւյալ հաղորդագրությունը.

«Մենք 11 տարի ունենք, որպեսզի խուսափենք կլիմայական աղետից: Լեհաստանը պետք է հրաժարվի ածխից մինչեւ 2030 թվականը»: Greenpeace-ը պնդում է, որ կառավարող կուսակցությունն իր նախընտրական ծրագրում խույս է տվել կլիմայի պաշտպանության հարցերից:

«Մենք շարունակում ենք կառուցել ածխով աշխատող էլեկտրակայաններ, շարունակում ենք բացել հանքեր»,-լրագրողներին հայտարարել է որպես ակցիայի կազմակերպիչ ներկայացած Մարեկ Յուզեֆյակը: Ներկայում ածուխը վառելիք է հանդիսանում Լեհաստանի Էներգետիկայի մոտավորապես 80 տոկոսի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս