Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան հայտարարել է նավթամուղի վրա անօդաչուների հարձակման մասին

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ անօդաչուները հարված են հասցրել նավթամուղերից մեկին: Դա հետեւում է արաբական զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությունից:

Ենթադրվում է, որ գրոհը ձեռնարկվել է եմենցի հուսի-խռովարարարների կողմից: Սաուդյան կողմի տվյալներով՝ դրանում գործի է դրվել յոթ անօդաչու թռչող ապարատ: Հարձակման ենթարկված խողովակաշարն Արեւելյան նահանգի հանքավայրերից հումքը մատակարարում է արեւմտյան ափի նավահանգիստ:

Սաուդյան Արաբիայի Aramco պետական նավթընկերությունը վնասի գնահատման եւ նորոգման համար դադարեցրել է նավթի մատուցումը խողովակաշարին եւ կատարվածն անվանել է «վախկոտ հարձակում, ահաբեկչական գործողություն եւ դիվերսիա», հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031