Բաժիններ՝

Երկրի վրա սկսվել է վերջին երկու տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

Երկիր մոլորակի վրա սկսվել է վերջին երկու տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի աշխատակից Սերգեյ Բոգաչովը:

Գիտնականը մասնավորեցրել է, որ դա պայմանավորված է Արևի ակտիվությամբ:

«Հնարավոր է ռադիոկապի վատթարացում և բևեռափայլ»,- հավելել է նա:

Բոգաչովը նաև նշել է, որ առավել լուրջ մագնիսական փոթորիկներ նույնպես լինում են:

«Այս փոթորիկը երրորդ մակարդակի է, ընդամենը 5 բալանոց, որոնք հազվադեպ են պատահում՝ 10-20 տարին մեկ անգամ: Սա ռեկորդային իրադարձություն չէ», – ընդգծել է մասնագետը:

Ակտիվությունը մեկնարկել է երեքշաբթի առավոտյան և կտևի մինչև երեկո: Գիշերային ժամերին Երկրի մագնիսական դաշտը կկարգավորվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031