Պուտինն էներգաանվտանգության դոկտրինում հանձնարարել է զարգացնել ինտեգրացումը ԵԱՏՄ-ի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էներգաանվտանգության դոկտրինում հանձնարարել է զարգացնել ինտեգրացումը ԵԱՏՄ-ի եւ ԱՊՀ-ի երկրների հետ, խորացնել գործընկերությունը BRICS-ի, ՀՇԿ-ի, ԳԱԵՀ-ի եւ ՕՊԷՔ-ի շրջանակներում: Դա հետեւում է հրապարակած փաստաթղթից:
«Ինտեգրացիոն կապերի զարգացումը Եվրասիական տնտեսական միության եւ Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում, էներգետիկայի ոլորտում գործընկերության խորացումը BRICS միավորման, Համագործակցության Շանհայի կազմակերպության գծով, օտարերկրյա պետությունների հետ համագործակցության զարգացումը Գազ արտահանող երկրների համաժողովի շրջանակներում, Նավթ արտահանող երկրների կազմակերպության եւ միջազգային այլ կազմակերպությունների հետ»,-ասված է փաստաթղթում՝ ի թիվս վառելիքաէներգետիկական համալիրի եւ մեքենաշինության ռուսական կազմակերպությունների շահերի միջազգային իրավական պաշտպանության ապահովման խնդիրների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: