Բաժիններ՝

Ֆրանսիան դեռ մնում է առանց վարչապետի՝ կառավարություն կազմելու բանակցությունների ձախողման պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արդեն երրորդ օրն է՝ երկարաձգել է կուսակցությունների ղեկավարների հետ բանակցությունները նոր կառավարություն ձևավորելու շուրջ։ Միևնույն ժամանակ Մակրոնը մեծ քննադատության է արժանացել, քանի որ օգոստոսի 26-ի երեկոյան բացառել է, որ վարչապետի պաշտոնում կնշանակի «Նոր ժողովրդական ճակատ» ձախ դաշինքի թեկնածուին։

«Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը հաղթել էր հուլիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, սակայն քանի որ չէր ստացել բացարձակ մեծամասնություն, չի կարողացել միայնակ կառավարություն կազմել։

Օգոստոսի 27-ին սոցիալիստների և կանաչների ղեկավարները հայտարարել են, որ չեն մասնակցի Մակրոնի հետ հետագա բանակցությունների երկիրը քաղաքական փակուղուց դուրս բերելու համար։ Նրանք իրենց աջակիցներին կոչ են արել խաղաղ ցույցեր անցկացնել։

Ֆրանսիայի վարչապետը ընտրություններում Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիայի պարտությունից հետո հրաժարական է տվել, որից հետո երկիրը չի կարողանում կառավարություն ձևավորել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արտահերթ ընտրություններ էր նշանակել ժամկետից երեք տարի շուտ՝ Եվրախորհրդարանի ընտրություններում Ֆրանսիայի ծայրահեղ աջերի հաղթանակից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս