Բաժիններ՝

Հյուսիսային Կուրիլներում Էբեկո հրաբուխը 2 կմ-անոց մոխրի սյուն է արտանետել

Էբեկո հրաբուխը, որը գտնվում է հյուսիսկուրիլյան Պարամուշիր կղզում, օգոստոսի 27-ի առավոտյան մոխրի սյուն է արտանետել ծովի մակարդակից 2000 մետր բարձրությամբ:

Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից։ «Սևերո Կուրիլսկ քաղաքում մոխրաթափ չի նկատվել: Ծծմբաջրածնի հոտ չի զգացվել: Բնակչության կենսագործունեության համար սպառնալիք չկա», – ասվում է Սախալինի մարզի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:

Մոխրի ամպը ձգվել է հրաբխից ավելի քան 5 կմ դեպի հյուսիս:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ միջազգային օդային ուղիները չեն անցնում հրաբխի շրջանով։ Գրանցված տուրիստական խմբեր հրաբխի մոտ չկան։Էբեկո հրաբուխը (բարձրությունը` 1156 մ) գտնվում է Վեռնադսկիի լեռնաշղթայի հյուսիսային մասում, Սևերո Կուրիլսկից 7 կմ հեռավորության վրա։ Դա բարդ ստրատոհրաբուխ է՝ մի քանի գագաթնային խառնարաններով։ Մինչ այդ հրաբուխը ժայթքել է 2012 թվականին, այնուհետև եկել է հանդարտության շրջանը, որը տևել է մինչև 2016 թվականի հոկտեմբեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս