
Սթոլթենբերգը օգոստոսի 28-ին ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ կգումարի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը օգոստոսի 28-ին Կիևի խնդրանքով կհրավիրի ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ։ Այդ մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը Ուկրաինայի խնդրանքով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ կգումարի օգոստոսի 28-ին»,- նշված է հաղրոդագրության մեջ։
Ավելի վաղ Սթոլթենբերգը, հետևելով Վաշինգտոնում դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում ամենաբարձր մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի արդյունքներին, ասել էր, որ որոշել է Կիևում դաշինքի բարձր ներկայացուցիչ նշանակել՝ ուկրաինական իշխանությունների հետ աշխատանքները համակարգելու համար։