Բաժիններ՝

Իրանը Պակիստանին դատարանով է սպառնացել «Խաղաղություն» գազատարի կառուցումն ուշացնելու համար

Իրանը վերջնական ծանուցում է ուղարկել Պակիստանի կառավարությանը` 2024 թ. սեպտեմբերին Փարիզի Առևտրի միջազգային պալատին առընթեր Միջազգային արբիտրաժային դատարան դիմելու մտադրության մասին` կապված Իսլամաբադի կողմից «Խաղաղություն» մագիստրալային գազատարի կառուցման պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Խողովակաշարի պակիստանյան հատվածի կառուցման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականին։ Իսլամաբադը պարտավորվել է նախագծի իր մասն ավարտել մինչև 2014 թ. դեկտեմբեր: Փաստաթղթում կետ էր մտցվել ժամկետների խախտման համար տուգանային պատժամիջոցների վերաբերյալ, որով Պակիստանն ուշացման յուրաքանչյուր օրվա համար 1 միլիոնական դոլար պետք է վճարեր 2015 թ. հունվարի 1-ից: 2014 թվականին շինարարությունը 10 տարով հետաձգվել է Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով։

2019 թ. սեպտեմբերին Պակիստանի Inter-State Gas Systems-ը և Իրանի National Iranian Gas Company-ը ստորագրեցին վերանայված պայմանագիր, որի համաձայն՝ Իսլամաբադը պարտավորվել է խողովակաշարն ավարտին հասցնել 2024 թվականին և օրական ներմուծել շուրջ 21 միլիոն խորանարդ մետր բնական գազ: Փոխարենը Թեհրանը համաձայնել է ձեռնպահ մնալ արբիտրաժային դատարան դիմելուց։

Այնուհետև, ըստ The News թերթի, նախագծի առաջին հերթի (81 կմ երկարությամբ հատված) հանձնումը հետաձգվեց մինչև 2024 թ. սեպտեմբեր։ Սակայն հատվածի շինարարությունը չսկսվեց, նշում է հրատարակությունը։ Դրա հետ կապված՝ Թեհրանը «վերջնական ծանուցում» է ուղարկել Իսլամաբադին:

«Մենք պարզապես չենք կարող նախագիծն իրականացնել ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, – հրատարակությունը մեջբերում է Պակիստանի իշխանությունների ներկայացուցչի բացատրությունը: – Մենք ողջ ուժով փորձեցինք համոզել ամերիկացիներին (շինարարության) թույլտվություն տալ, սակայն Ջո Բայդենի վարչակազմը դեմ է հանդես գալիս Պակիստան-Իրան գազատարի նախագծին»: 

2024 թ. մարտին ԱՄՆ պետքարտուղարի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Դոնալդ Լուն, հանդես գալով Կոնգրեսում, Իսլամաբադին զգուշացրեց «լուրջ հետևանքների» մասին, եթե վերջինս Իրանի հետ հարաբերություններ ունենա «Խաղաղություն» գազատարի նախագծի շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031