Բաժիններ՝

Ուկրաինան նոր տվյալներ է հայտնել Կուրսկի մարզում առաջխաղացման մասին

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Կուրսկի մարզ ներխուժման երեք շաբաթների ընթացքում ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է անցել մարզի 100 բնակավայր, ինչպես նաև 1294 քառ. կմ տարածք։

Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Սիրսկին նաև հավելել է, որ գործողության ընթացքում գերեվարվել է 594 ռուսաստանցի զինծառայող։

Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր Կուրսկում 1250 քառ. կմ տարածքի հանդեպ վերահսկողություն հաստատելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս