
Մեծ Բրիտանիայի բնակիչներին նախազգուշացրել են «ցավոտ» որոշումների մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը զգուշացրել է երկրի քաղաքացիներին առաջիկա «ցավոտ» որոշումների մասին, որոնք կհայտարարվեն աշնանը կառավարության ֆինանսական ծրագրի ավանդական ներկայացման ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսը խորհրդարանում ելույթ կունենա հոկտեմբերի 30-ին։ Նման ելույթների ժամանակ իշխանությունները հայտարարում են հարկային և բյուջետային ծախսերի փոփոխությունների մասին։
«Անկեղծ կլինեմ ձեզ հետ, բյուջեն քննարկվելու է հոկտեմբերին, և դա ցավալի է լինելու: Մենք այլընտրանք չունենք՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում գտնվում ենք», – հայտարարել է Սթարմերը:
Վարչապետը խոստովանել է, որ իրավիճակը երկրում կշարունակի վատանալ և միայն ավելի ուշ կբարելավվի։