Բաժիններ՝

Կանադան 100 % մաքսատուրք է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրամեքենաների համար

Կանադան, հետևելով Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը, հայտարարել է, որ 100 % մաքսատուրք կսահմանի Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար։ Բացի այդ, երկիրը 25 % մաքսատուրք կսահմանի Չինաստանից ներկրվող պողպատի և ալյումինի համար:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Մաքսատուրքը վերաբերում է Չինաստանից ներմուծվող բոլոր էլեկտրամեքենաներին, այդ թվում՝ այնտեղ արտադրվող ամերիկյան Tesla-ներին, հայտնել է Կանադայի կառավարության պաշտոնյան:Կանադայի ամենախոշոր՝ Վանկուվերի նավահանգիստ Չինաստանից ներմուծվող ավտոմեքենաների թիվը վերջին տարիներին աճել է 460 %-ով՝ 2023 թվականին հասնելով 44 356-ի, երբ Tesla-ն սկսեց Կանադա ներմուծել Շանհայում արտադրված էլեկտրամեքենաները։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ սրանով երկիրը փորձում է հակազդել, իր խոսքով, Չինաստանի կանխամտածված, պետության կողմից ղեկավարվող գերառաջարկի քաղաքականությանը։Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից։

Կանադայում Չինաստանի դեսպանատունն այս քայլն անվանել է քաղաքական՝ նշելով, որ սա կազդի երկու երկրների միջև տնտեսական և առևտրային նորմալ համագործակցության վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս