Բաժիններ՝

Հնդկաստանում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցույցը ցրելու համար

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայում ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել չարտոնված ցույցը ցրելու համար, զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան: Այդ մասին հայտնում է  հնդկական NDTV հեռուստաալիքը։

Ցուցարարների երթը դեպի պետական ​​կառավարման շենք կազմակերպել էր իրեն ուսանողական բողոքի խումբ հռչակած և երկրում չգրանցված կազմակերպությունը։ Երթը պաշտոնապես համարվել է որպես ցույց՝ ի պաշտպանություն կին բժիշկների։ Օգոստոսի սկզբին Կալկաթայի առողջապահական կենտրոնում 31-ամյա կին բժշկի բռնաբարության և սպանության պատճառով մեկնարկել են համազգային բողոքի ցույցեր: Բժշկական ոլորտում աշխատող կանանց անվտանգության պահանջով բողոքի ցույցեր տեղի են ունեցել նաև Հնդկաստանի շատ այլ քաղաքներում:

Կալկաթայում կայանալիք ցույցի ժամանակ կին բժիշկների անվտանգությունն ապահովելու պահանջներին ավելացան ներկայիս նահանգի կառավարության հրաժարականի պահանջները։ Երբ նրանք դիմեցին իշխանություններին՝ ակցիան անցկացնելու թույլտվության համար, ինչը մերժվեց, ապա կազմակերպիչները հայտարարեցին զանգվածային երթ անցկացնելու մասին։

Առավոտյան Կալկաթայի ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ ոստիկանությունը տեղեկություն է ստացել ցույցը իշխանությունների հետ բախման վերածելու անհայտ անձանց պլանների մասին, որը պետք է ավարտվեր արյունահեղությամբ։ Իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար վարչական շենքերի մատուցներում բարիկադներ են կառուցվել և 6 հազար ոստիկաններից բաղկացած պահակազոր է տեղակայվել՝ զինված ամբոխին վերահսկելու նպատակով։ Ցույցի նախորդ գիշերը ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի կազմակերպիչ ակտիվիստներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս