Միացյալ Նահանգները դիտարկում է Ռուսաստանը GPS համակարգից անջատելու հնարավորությունը:
Ուկրաինայում ռազմական գործողությունների 24-րդ օրը նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել նոր տեսաուղերձով՝ կոչ անելով Մոսկվային հանդիպել և համապարփակ բանակցություններ սկսել:
Բրիտանական մեդիա-կարգավորող մարմինը՝ Ofcom-ը ետ է կանչել Russia Today հեռուստաալիքի հեռարձակման լիցենզիան։
ՆԱՏՕ-ն ոչ մի դեպքում չի միջամտի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը, փոխանցում է Deutsche Welle-ն։
ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը հույս է հայտնել, որ «ՅուԹյուբ» ընկերության գործունեությունը Ռուսաստանում չի արգելափակվի:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը՝ չվստահելու Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը:
Նորվեգիայի ոստիկանությունը հաստատել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռի անձնակազմի մահվան փաստը:
«1974 թ. ստեղծված եվրոպական անվտանգային ճարտարապետությունը, որ հայտնի է՝ որպես Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված դրույթներ, սկզբունքներ, այլևս չի գործելու: Չի բացառվում է, որ վերանայումներ լինեն ՄԱԿ-ի ԱԽ մշտական կազմում, ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ն, վստահ եմ, վերանայվելու է, վերանայվելու է ՆԱՏՕ-ի կազմը:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն երկրի Գերագույն դատարանի կողմից «Տելեգրամ»-ն արգելափակելու մասին որոշումը ցավալի է համարում:
Սերդար Բերդիմուհամեդովը մարտի 19-ին պաշտոնապես ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պարտականությունները:
Ուկրաինան զրկվել է Ազովի ծով դուրս գալու հնարավորությունից:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած այցի առնչությամբ:
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը հայտարարել է, որ հուսով է՝ մոտ ժամանակներս հանդիպել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ:
Ամերիկյան ռազմական ինքնաթիռը, որում չորս մարդ է եղել, Նորվեգիայի հյուսիսում կործանվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինքնաթիռը մասնակցում էր ՆԱՏՕ-ի Cold Response զորավարժություններին:
Փախստականների թիվը, որոնք Ուկրաինայից Լեհաստան են ժամանել Ուկրաինայում ռազմական գործողություն լսկսվելու սկզբից, գերազանցել է 2 միլիոնը: Այս մասին Twitter-ում հայտնել է հանրապետության սահմանապահ ծառայությունը:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունից տեղեկացնում են, որ Ուկրաինան լքողների թվում 162 հազարը օտարերկրացիներ են:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 465 միլիոն 943 հազար 45: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Աֆղանստանում կառավարող «Թալիբան» շարժումը պաշտոնապես արգելել է երկրում ցանկացած օտարերկրյա սերիալի ցուցադրություն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է հեռարձակողների հետ հանդիպման մասնակիցներից մեկը: Աֆղանստանում ավելի վաղ սերիալներ են հեռարձակել, մասնավորապես, Հնդկաստանից եւ Թուրքիայից:
Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Այս գնահատականը բովանդակում է մարտի 18-ին հրապարակված 2022 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցը, որը պատրաստվել է ՄԱԿ-ի պատվերով
«Ես ճանաչում եմ Հայաստանի ղեկավարությանը, հանդիպել եմ մի քանի անգամ. սխալ ուղու մեջ են: 5000-ից ավելի հայ երիտասարդներ մահացան այս պատերազմին, 10.000 վիրավորվեցին, ուրեմն այս մարդկանց արյունն իզո՞ւր գնաց, ի՞նչ պիտի ասեն այն ծնողներին, որ կորցրին իրենց զավակները՝ քո տղան իզո՞ւր մահացավ, մենք թուրքերի հետ համաձայն էինք, և նրանք իզուր մահացան»:
Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնը փաստաթղթեր է ներկայացրել կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ քթախոռոչային պատվաստանյութի գրանցման համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հատնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
2022թ. հունվար 1-ին ջրի սակագինը բարձրացավ 20.47 դրամով՝ դառնալով 200,47 դրամ: Փետրվար 1-ին էլեկտրաէներգիայի սակագինն ավելացավ միջինը 4.7 դրամով: Հերթական թանկացմանը ականատես կլինենք ապրիլի 1-ից, երբ գազը կթանկանա՝ ինչպես բնակչության, այնպես էլ՝ տնտեսության համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման մասին կարելի է խոսել միայն երկու երկրների միջև համաձայնագրի տեքստի հաստատումից հետո:
Միացյալ Թագավորության իշխանությունները հետ են կանչել երկրում RT հեռուստաալիքի հեռարձակման լիցենզիան, որն ավելի վաղ անջատել են պատժամիջոցների պատճառով: Այդ մասին ասվում է Ofcom բրիտանական մեդիակարգավորիչի հայտարարության մեջ, որը տարածվել է մարտի 18-ին:
Ավելին, այդ հարաբերությունները մարտահրավերի են հանդիպում՝ Թայվանի հետ կապված։
Մոսկվան և Կիևը Ուկրաինայի ապառազմականացման հարցում՝ որպես ընթացիկ բանակցային գործընթացի մաս, կես ճանապարհին են: Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Ուկրաինայի ներկայիս ճգնաժամի հետեւանքները կազդեն ամբողջ համաշխարհային տնտեսության վրա, դա կդրսեւորվի այդ թվում դանդաղ աճով եւ ավելի բարձր գնաճով, ինչպես նաեւ առեւտրի բնագավառում խանգարումներով:
Պետդեպից նշել են նաև, որ ԱՄՆ-ն հույս ունի վերացնել Ռուսաստանի դեմ բազմաթիվ պատժամիջոցները, եթե վերջինս դադարեցնի հատուկ գործողությունը և վերականգնի Ուկրաինայի ինքնիշխանությունը:
ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է ոչ միայն զարգացնեն երկկողմ հարաբերությունները, այլև ստանձնեն միջազգային պատասխանատվություն և ջանքեր գործադրեն աշխարհում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում։