
ԱՄՆ-ն այցի լավագույն վայրը չէ. Կրեմլը պարզաբանել է` ինչու Պուտինը չի մեկնի ՄԱԿ-ի ԳՎ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին, քանի որ ԱՄՆ-ն այսօր լավագույն ուղղությունը չէ ՌԴ առաջնորդի ուղևորությունների համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նա վերջին տարիներին չի մեկնում… Բացի այդ, ԱՄՆ-ն այսօր մի երկիր է, որը, ի դեպ, որպես ՄԱԿ-ի գլխամասի տեղակայման երկիր լավ չի կատարում իր պարտավորությունները։
Այդ պատճառով հիմա դա հավանաբար լավագույն ուղղությունը չէ ուղևորությունների համար»,- ասել է նա։
Այսպես է Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել հարցին, թե ինչու է Պուտինը որոշել կրկին ելույթ չունենալ ՄԱԿ-ի ԳՎ–ում։
Ավելի վաղ Պուտինը հաստատել էր 10 հոգուց բաղկացած ռուսական պատվիրակության կազմը, որը պետք է մեկնի Նյու Յորք` մասնակցելու սեպտեմբերի 22-23-ը կայանալիք ՄԱԿ–ի ԳՎ-ի 79-րդ նստաշրջանին։ Պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։