Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Չինաստանը Բրազիլիայում առաջին անգամ միասին մասնակցում են միջազգային զորավարժությունների

ԱՄՆ-ի զինված ուժերը և Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը (ՉԺԱԲ) առաջին անգամ Բրազիլիայում մասնակցում են միջազգային զորավարժությունների։ Այս մասին հաղորդում է South China Morning Post պարբերականը՝ վկայակոչելով Բրազիլիայի ռազմածովային ուժերի հայտարարությունը«Ֆորմոզա» զորավարժությունները կանցկացվեն Բրազիլիայի տարածքում՝ երկրի զինված ուժերի ղեկավարությամբ։

Բրազիլիայում «Ֆորմոզա» զորավարժություններն անցկացվում են 1988 թվականից. այս անգամ դրանցում գործի են դրվել մի քանի երկրների 3000 զինծառայողներ։ Վարժանքները կտևեն մինչև սեպտեմբերի 17-ը։ Անցյալ տարի նույնպես զորավարժություններին մասնակցում էին ԱՄՆ-ի զինվորականները, իսկ ՉԺԱԲ-ի ներկայացուցիչները դիտորդներ էին։

ԱՄՆ-ի և Չինաստանի զինվորականները համատեղ զորավարժությունների մասնակցում են 2016 թվականից ի վեր առաջին անգամ, երբ ՉԺՀ-ն միացավ ԱՄՆ-ի կողմից կազմակերպված RIMPAC զորավարժություններին։

Jornal de Noticias թերթի տեղեկատվությամբ, բացի ԱՄՆ-ից և Չինաստանից ժամանած զինվորականներից, վարժանքներին ներգրավվել են Արգենտինայի, Իտալիայի, Մեքսիկայի, Նիգերիայի, Պակիստանի, Կոնգոյի Հանրապետության, Ֆրանսիայի և ՀԱՀ-ի ուժերը:Զինվորականներն ուսումնական զորաշարժեր են կատարում օդային տարածությունը վերահսկելու և միջուկային, քիմիական ու կենսաբանական սպառնալիքները ճանաչելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս