
«Թուրքիան անվտանգ երկիր չէ». բրազիլացի ֆուտբոլիստ

35-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Ժոզեֆ դե Սոուզա Դիասը, ով ժամանակաինյ հանդես է եկել թուրքական «Բաշաքշեհիր» և «Բեշիքթաշ» ակումբներում, իսկ այժմ՝ «Ֆեներբահչե»-ում, ուշագրավ է հայտարարություն է արել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆուտբոլիստը պատմել է, որ Թուրքիան ընդհանուր առմամբ անվտանգ երկիր չէ։ Տեղեկացրել է, որ Թուրքիայում թալանել են իր ավտոմքենան՝ գողանալով գումար և թանկարժեք իրեր։ Իսկ ավելի ուշ ենթարկվել է թուրք ազգայնական երկրպագուների հարձակմանը։
«Չեմ կարող մնալ մի առաջնությունում, որտեղ ինձ ապահով չեմ զգում»,- նշել է ֆուտբոլիստը։
Նրա խոսքով՝ այդ միջադեպերից հետո Թուրքիան իր և իր ընտանիքի համար այլևս անվտանգ երկիր չէ և առաջիկայում անհրաժեշտ կլինի մեկնել այլ երկիր։