Բաժիններ՝

ԱՊԼ-ում հայտարարել են ՄԱԿ-ի դատարանում Իսրայելի դեմ հայցին միանալու համաձայնության մասին

Արաբական պետությունների լիգայի (LAS) ԱԳ նախարարներն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին միանալու  իրենց համաձայնությունը:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է  Արաբական պետությունների լիգայում Պաղեստինի ներկայացուցիչ Մուհաննադ ալ-Ակլուկը։

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 10-ին  կայացել է Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարության ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել են նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ղեկավար (UNRWA)  Ֆիլիպե Լազարինին։

«Արտաքին գործերի նախարարներն ընդգծել են իրենց համաձայնությունը միանալու հայցին, որը ներկայացրել  Հարավաֆրիկյան Հանրապետությունը»,-հայտնել է Ալ Ակլուկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս