Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 10-ին կհավաքվի իր ամենամյա, 79-րդ նստաշրջանին: Վեհաժողովի ընթացքում առաջին անգամ կկայանա «Ապագայի գագաթնաժողովը», որտեղ կքննարկվեն խաղաղության և գլոբալ անվտանգության հարցերը, ինչպես նաև կանցկացվի բարձր մակարդակի ավանդական շաբաթը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Գլխավոր ասամբլեայի նստաշրջանների առանցքային իրադարձությունն ավանդաբար բարձր մակարդակի շաբաթն է, որի ընթացքում պետությունների ղեկավարներն ու նախարարներն ամեն տարի հանդիպում են և բարձրաձայնում կարևոր թեմաները:

Ամենամյա քննարկումները կանցկացվեն սեպտեմբերի 24-ից 28-ը, ինչպես նաև սեպտեմբերի 30-ին։ Այս տարի ամենամյա նստաշրջանի շրջանակներում նաև կանցկացվի «Ապագայի գագաթնաժողովը», որի արդյունքներով պետք է հաստատվեն «Հանուն ապագայի համաձայնագիրը», Գլոբալ թվային պայմանագիրը և «Ապագա սերունդների համար հռչակագիրը»։

Միջոցառումը նախատեսված է նոր միջազգային կոնսենսուս ձևավորելու համար՝ ուղղված այն հարցին, թե ինչպես հասնել ավելի լավ ներկայի և ապահովել ապագան:

Այն կանցկացվի սեպտեմբերի 22-ին և 23-ին։Սեպտեմբերի 10-ին ավարտվող Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա ամփոփիչ նիստ, որից հետո կսկսվի նոր՝ 79-րդ նստաշրջանը։ 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը, ամփոփելով արդյունքները, նշել է, որ այն «իսկապես հագեցած էր»։

Նոր նստաշրջանը կղեկավարի Կամերունի նախկին վարչապետ Ֆիլեմոն Յանգը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30