Բաժիններ՝

Սեպտեմբերի 10-ին տեղի կունենա Թրամփ-Հարիս բանավեճը

ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով 21:00-ին կանցկացնեն իրենց առաջին և, հնարավոր է, միակ բանավեճը, որը կարող է շատ կարևոր դեր ունենալ նախագահական ընտրապայքարում։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Բանավեճը կազմակերպվել է ABC News հեռուստաընկերության կողմից՝ նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից ութ շաբաթ առաջ։

Երկու թեկնածուների միջև շատ լարված պայքար է ընթանում, և ընտրությունների արդյունքը դեռ կանխատեսելի չէ։ Որոշ նահանգներում բանավեճից ընդամենը մի քանի օր անց կսկսվի վաղաժամկետ քվեարկությունը։ 90-րոպեանոց բանավեճը կանցկացվի Ֆիլադելֆիայի Ազգային սահմանադրության կենտրոնում։ Ըստ կողմերի միջև ձեռք բերված համաձայնության՝ բանավեճին հանդիսատես ներկա չի լինի, իսկ թեկնածուներից մեկի ելույթի ժամանակ մյուսի խոսափողն անջատված կլինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30