Ռուսաստանը Կիևի հետ չի բանակցի մինչև Կուրսկի մարզից դուրս չշպրտի ՈւԶՈւ-ին. Շոյգու

Մոսկվան չի բանակցի Կիևի հետ, քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ տարածքում են։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, «Ռոսիա-24»–ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Քանի դեռ մենք նրանց դուրս չենք քշել մեր տարածքից, մենք, բնականաբար որևէ բանակցություն նրանց հետ չենք վարի»,- ասել է նա։

Նա մեկնաբանել է նաև Կուրսկի ԱԷԿ–ում միջուկային սադրանք իրականացնելու Ուկրաինայի փորձերը` որակելով դա որպես «ահաբեկչության բարձրագույն տեսակի» դրսևորում։

Շոյգուն նաև հավելել է, որ ահաբեկիչները ծրագրում էին զավթել ատոմակայանը, բայց, բարեբախտաբար նրանց գործողությունները ձախողվել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30